...

Քոչարյանի հաջողված կադրը

Քոչարյանի հաջողված կադրը

«Պետք է առերեսվենք իրականությանը, այն է՝ Հայաստանում կա թուրք-ադրբեջանական քաղաքական կողմնորոշում ունեցող խավ»։

Ըստ «Փաստինֆո»-ի՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ խոսքն էթնիկական ծագման մասին չէ:

«ՉԻ». Էլի լավ պրծանք, փաստորեն բնածին թուրք չեն, այլ ձեռքբերովի: Իսկ եթե ձեռքբերովի է, ուրեմն՝ ապաքինվելու շանս կա: Պարզապես նորմալ բժիշկների հսկողության տակ ստացիոնար բուժում է հարկավոր: Եթե բժիշկները դաշնակ լինեն, ապա մի քանի երգեր սովորելու ու դրոշ վառելու արդյունքում հիվանդներն իսկույն ոտքի կկանգնեն:

Բաքվում ծնված, մեծացած, այնտեղ կրթություն ստացած Ալավերդյանը մինչև հիմա չի հասկացել, որ Հայաստանում չի կարող լինել թուրք-ադրբեջանական քաղաքական կողմնորոշում ունեցող խավ: Պարզապես կարող են լինել իրատես մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք գիտակցեն, որ, ցավոք, չենք կարող փոխել հարևաններին, ուստի պետք է նրանց հետ խաղաղ գոյակցության ճանապարհներ գտնենք:

Ժամանակին Քոչարյանն ասում էր, որ 2-րդ ՄԻՊ Արմեն Հարությունյանն իր ամենաանհաջող կադրն է: Կարծում ենք, որ նման հայտարարություն անելիս նա պարզապես մոռացել էր Լարիսա Ալավերդյանի գոյության մասին: Թեպետ Քոչարյանի՝ մարդկանց գնահատման չափանիշները տարբերվում են համընդհանուր ընդունված նորմերից: Այնպես որ՝ բացառված չէ, որ Ալավերդյանը իր համար լավ էլ հաջողված կադր է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   958 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ