...

Ազգային «քցոցու» առանձնահատկությունները

Ազգային «քցոցու» առանձնահատկությունները

«Սիվիլնեթի» հետաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մոտ 2.5 միլիոն դոլարով վաճառել է Հյուսիսային պողոտայում գտնվող իր տունը՝ «Վիվառո» ընկերության սեփականատերերին՝ Բադալյաններին։ 

Այս տան ծագման հարցով արդեն 4 տարի քրեական գործ կա և տան վրա կալանք է դրվել միայն այն վաճառելուց հետո։ Ներկայումս Կադաստրի կոմիտեն հրաժարվում է գրանցել «Վիվառոյի» տերերի իրավունքը տան վրա, Բադալյանները դիմել են դատարան:

«ՉԻ». Դե ասեք, սա ֆանտաստիկ պատմություն չի՞, արժանի հոլիվուդյան որևէ ռեժիսորի կողմից ֆիլմ նկարահանելու: 

4 տարի Վիգեն Սարգսյանի այդ շքեղ տան գործով քննություն են անցկացրել, բայց հենց Բադալյանները դա գնել են, դրա համար վճարում կատարել, նոր հիշել են, որ պետք է տան վրա կալանք դնել:

Կոպիտ ասած՝ Բադալյաններին որոշել են 2,5 մլն դոլարի չափով քցել: Այդպես է ստացվում: Ավելի կոպիտ ասած՝ տպավորություն է, որ Բադալյաններին «պասերով» են քցել: Երևի Վիգեն Սարգսյանը քննչականին ասել է. տղերք ջան, սպասեք, հազիվ գնորդ եմ ճարել, թող վճարի, հետո ինչ ուզում եք, արեք: Ես Ամերիկա ապրող մարդ եմ, էդ ժամանակ արդեն հեռու կլինեմ, ինձ բան չեն կարող անել: Քննչականն էլ երևի պատասխանել է. եղավ, բրո ջան, մենակ շուտ արա, ծանոթ նոտար ունենք, իրա մոտ 2 օրում ձևակերպեք գործարքը, տենանք ինչ ենք անում: Ցավդ էլ տանեմ:

Առակն ի՞նչ կցուցանե. տուն առնելուց միշտ ճշտեք՝ սեփականատերը երբևիցե ՀՀ պաշտպանության նախարար հո չի՞ եղել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ