...

Երկու նախարար, երկուսն էլ մի բոյի

Երկու նախարար, երկուսն էլ մի բոյի

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկատվություն տարածվեց 2019-ի սեպտեմբերից չարչրկվող` ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում իբր առկա չարաշահումների հիմքով ինձ և ՊՆ հինգ պաշտոնյաների որպես մեղադրյալ ներգրավելու՝ հսկող դատախազի որոշման մասին: 

Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով»:

«ՉԻ». Զգում ենք, որ ներընդդիմադիր գզվռտոցների նոր սերիալ է հասունանում: Դուք չե՞ք զգում: Միայն Վիգեն Սարգսյանի գրածից, այո, չի զգացվում:

Սկզբից Սեյրան Օհանյանի գործով խորհրդարանում դատախազը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել: Սոցցանցերում քոչարյանական շրջանակները վրա տվեցին Սերժ Սարգսյանին ու վերջինիս լիքը բաներում մեղադրեցին:

Հիմա Վիգեն Սարգսյանն է գրել, որ «վունց վուր հալալ ապրիլ իմ, տենց էլ հալալ ապրում իմ»: Այսինքն՝ Երևանի կենտրոնում 2,5 միլիոն դոլարանոց բնակարանը հալալ կերպով է ձեռք բերել:

Ու իրեն պատասխանում է մի քիչ քոչարյանամերձ լրագրող Բորիս Մուրազին, որը գրել է. «Լավ, ո՞նց ստացվեց, որ Վիգեն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելուց մեկ օր առաջ նա դա վաճառում է մեկ այլ Վիգենի, այս դեպքում իշխանական օլիգարխ Վիվառոյի Վիգենին։ Ու այսքանից հետո, ո՞նց հավատաս, թե Վիգեն Սարգսյանին հետապնդում են։ Ստացվում է, որ թույլ են տվել մի քանի միլիոն դոլար դնի գրպանը ու նոր հետապնդեն»:

Հը՞, ոնց որ տրամաբանական հարցադրումներ է արել: 

Հիմա երկու նախկին ՊՆ նախարարների շուրջ հեռակա, մոտակա ու դիրքային կռիվներ են գնալու: Նույնիսկ բացահայտումներ են անելու, իրար «տոպկելու» են: Մրցելու են, թե ում առանձնատունն է ավելի շքեղ ու կոռուպցիոն: Իշխանությունները կարող են մի թեթև շունչ քաշել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   470 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ