...

Բա դա բադ ե՞ն

Բա դա բադ ե՞ն

Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարգսյանի կենսագրության մեջ, որը տեղադրված է մարզպետարանի կայքում, նշված է, որ նա 2016թ.-ին ընդունվել է ոչ պետական՝ Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը, որտեղ սովորում է մինչ օրս: Aravot.am-ը փորձել է մուտք գործել բուհի www.moiup.ru կայք, առցանց կազինո է բացվել:

«ՉԻ». Այստեղ երկու տարբերակ կա: 

Առաջին. այդտեղ հենց սկզբից կազինո է եղել, որտեղ սովորեցնում են մարզային իրավունք և կառավարում, այսինքն՝ մարզից կազինո խաղալու իրավունքները և կազինոյում քո փողային հաշիվների կառավարումը: 

Եվ երկրորդ. այդտեղ ինչ-որ ինստիտուտ է եղել, բայց հետո ռուսական իշխանությունների որոշմամբ ինստիտուտը տեղափոխվել է Մերձմոսկովյան Սկոլկովոյի ակադեմիական քաղաք, շենքն էլ տվել են կազինոյին: Բա էս որ մեր բուհերը ուզում են աքսորել Երևանից դուրս, գաղափարը այստեղից է գալիս: 

Բոլոր դեպքերում, Գեղարքունիքի մարզպետի կենսագրությունում պետք է գրել, որ շատ ազարտ տղա է, պետական ջիղով ու ավյունով: Ով չի հավատում, թող մտնի www.moiup.ru կայք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   333 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ