...

Նոր մարզպետ ենք ստացել. ականջդ կանչի Լիսկա

Նոր մարզպետ ենք ստացել. ականջդ կանչի Լիսկա

Գեղարքունիքի մարզպետը երեկ երկու անգամ ավտովթարի մասնակից է դարձել։ Մեկը՝ գիշերը՝ Սևանի ճանապարհին, մյուսն էլ՝ Դիլիջանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները բախվել են Սևանի ճանապարհին։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը՝ մարզպետը, եղել է ոչ սթափ վիճակում։ Մինչ այս վթարը, Կ․ Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից է եղել, այնուհետև խփած մեքենայով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։ 

Լիսկան, նստած մի մութ անկյունում, կոմպլեքսավորվել է։ Հիմա, եթե նա լիներ Գեղարքունիքի մարզպետի տեղը, իշխանական բոլոր լրատվամիջոցները՝ Հ1-ի գլխավորությամբ, ռեպորտաժներ կպատրաստեին այդ հրեշավոր հանցագործության մասին։ Բայց դե, Գեղարքունիքի մարզպետը հո ամեն օր չի խմում և կամ օրը երկու անգամ վթարի պատճառ դառնում։ Կարևորը՝ կարողացել են Երևան չհասած՝ Կոտայքի կողմերում, վնասազերծել խմած վարորդին, թե չէ, էդպես մեքենան խփելով գալու հասնելու էր Երևան, և դեռ հայտնի չէ, թե քանի մեքենա կամ էլ մարդ էր վնասելու այդ ընթացքում։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ