...

Բացի գերիներից, տարածքների հարց էլ կա

Բացի գերիներից, տարածքների հարց էլ կա

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպին, ասել է. «Մենք տվել էինք 1 ժամ՝ գերիներին վերադարձնելու համար, 1 ժամն անցնելուց հետո մեզ հետ կապ են հաստատել ռուս գործընկերները, որոնք Ստեփանակերտում են, և ներկայացրել, որ անցկացնում են խորհրդակցություն և Բաքվի հետ քննարկում գերիների վերադարձման հարցը, դրա համար մենք 1 ժամը լրանալուց հետո համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր պայմանները չկատարի, մշակվում են համապատասխան պլաններ»:

«ՉԻ». Մենք մի բան չենք հասկանում. մի կողմից իշխանությունները հայտարարում են, որ դիմել են ՀԱՊԿ, բայց այդ կառույցը դանդաղում է, բան չի անում, մյուս կողմից՝ հայտարարվում է, որ ռուսներն ասել են՝ բան մի արեք, մենք Բաքվի հետ կփորձենք հարցը լուծել:

Հասկանալի է, որ իրավիճակը բարդ է, բայց ամբողջ ցավն այն է, որ մինչև հայ զինվորներին գերեվարելը Ադրբեջանը այլ գործողություններ էլ է իրականացրել, որոնց ոչ մի պատասխան չի տրվել: Նկատի ունենք երկրի տարբեր հատվածներում զորքեր մտցնելը: Բայց եթե ասում եք, որ 1 ժամ ժամանակ եք տվել, նշանակում է՝ մեր Զինված ուժերը ի վիճակի են հակառակորդին ճնշել: Ինչո՞ւ այդ դեպքում դա չի արվում մեր սահմանների հետ կապված խնդիրներում: Այդտեղ էլ հո Ռուսաստանը ժամանակ չի՞ խնդրել՝ հարցը Բաքվի հետ քննարկելու համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   776 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ