...

Ջերմուկցիները վատ են տեսնում

Ջերմուկցիները վատ են տեսնում

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ Ջերմուկի ուղղությամբ մխրճված ստորաբաժանումները կորուստներ տալով ետ են քաշվել։ Մինչդեռ ջերմուկիցները վստահեցնում են՝ քաղաքի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումը շարունակում է իր տեղում մնալ, և դա երևում է նաև անզեն աչքով։ 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ շտաբի պետի հայտարարությունը չի համընկնում բնակիչների տեսածի հետ, պատասխանել է.  «Ընդհանուր առմամբ Շտաբի պետի նշած տեղեկատվությունը, իհարկե, շատ ավելի ճշգրիտ կլինի, քան անզեն աչքով դիտարկումների արդյունքում կատարված եզրահանգումները»:

«ՉԻ». Սրա անեկդոտը գիտեք. երբ հիվանդին տանում են դիահերձարան, ասում է՝ բայց ես չեմ մեռել, բուժքույրը վրա է բերում՝ դու լավ գիտե՞ս, թե՞ մեր պրոֆեսորը:

Այնպես որ, ջերմուկցիները թող հանգիստ լինեն. իրենք լավ գիտե՞ն, թե՞ մեր իշխանավորները: Էն որ քաղաքից հակառակորդի դիրքեր են երևում, դա ընդամենը տեսողական խաբկանք է, միրաժ: Իրականում այնտեղ դիրքեր չկան:

Եթե չեն հավատում, թող լսեն ԳՇ պետին ու Արմեն Խաչատրյանին: Եթե նրանք ասում են, որ այնտեղ ադրբեջանցի չկա, թողել հեռացել են, կամ՝ հեռացրել են, ուրեմն այդպես էլ կա: 

Ջերմուկցիները թող միշտ հետևեն պաշտոնական հաղորդագրությանը: Այդպես ավելի ապահով ու անվտանգ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1903 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ