...

Բանակցեց Ռոբը, շարունակեց Սերժը

Բանակցեց Ռոբը, շարունակեց Սերժը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե Փաշինյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ բանակցությունների և հակամարտության կողմ լինելը տարբեր բաներ են: Հայաստանը բանակցային կողմ է, բայց ոչ երբեք կոնֆլիկտի»:

«ՉԻ». Միգուցե Էդուարդ Շարմազանովն ու նրան սպասարկող քարոզչամեքենաների բանակը տեղյակ չեն, բայց բանակցությունների և հակամարտության կողմ լինելը իսկապես տարբեր բաներ են: Բայց պիտի դա էլ ասեր, որ եթե հակամարտության երեք կողմերից միայն երկուսն են մասնակցում բանակցային գործընթացին, ապա դա դառնում է հակամարտություն երկու կողմերի միջև:

Իբր Շարմազանովը չգիտի, որ 1998 թվականին Քոչարյանի տաղանդավոր քաղաքականության շնորհիվ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից, և դրանից հետո փոխվեց հակամարտության ձևաչափը. որպես հակամարտության կողմեր միջազգային հանրության կողմից ճանաչվեցին Հայաստանն ու Ադրբեջանը: Իրենց են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել կարգավորման փաթեթները, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն են վերջին 20 տարում հանդիպել և բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ: Թե՞ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը Ալիևների հետ հանդիպման ժամանակ ասել են. գիտեք ինչ, մենք հիմա այստեղ Արցախն ենք ներկայացնում, կապ չունի, որ Հայաստանի ղեկավարներն ենք:

Բանակցային գործընթացին, Հայաստանի ու Արցախի դիրքերին միջազգային ասպարեզում ծանր հարված հասցնելուց հետո սրանք դեռ հոխորտում են: Գոնե մի անգամ Արցախի որևէ պաշտոնյա վերջին 20 տարում մասնակցե՞լ է բանակցային գործընթացին: Ոչ: Ուրեմն, հանգիստ նստեք տեղներդ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ