...

Հոգեզավակների շարքն ավելացրեք

Հոգեզավակների շարքն ավելացրեք

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսում ասել է. «Բա մարդ այնքան լկտի լինի, որ իրեն աճեցրած, իր քաղաքական կնքահորը պատասխան տա՞, անաղուհացի մեկն է, էլի։ Սրա կողմից կազմակերպած ընտրությունները նորից քաղաքական բախումների փորձ է լինելու, գուցե պատվերը ստացել է, որ Հայաստանում քաղաքացիական բախումներ թույլ տա»:

«ՉԻ». Ճիշտն ասած, թող տպավորություն չստեղծվի, թե Տեր-Պետրոսյանի փաստաբանն ենք, բայց այս թեման վերջերս սկսել են շատ ակտիվ շահարկել: Նկատի ունենք, որ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս անպայման նշում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նրա կնքահայրն է, Նիկոլը Լևոնի հոգևոր զավակն է, նրա քովի տակ է աճել և այլն:

Ախպեր ջան, դե եթե այդպես է, Նիկոլի մասին խոսելիս կողքին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անուններն էլ ավելացրեք՝ որպես Տեր-Պետրոսյանի հոգեզավակներ: Ասեք, որ Սերժն ու Ռոբերտն էլ են Լևոնի աճեցրած կադրերը: Կարո՞ղ է մի թիմից չեն եղել, կարո՞ղ է Առաջին նախագահի օրոք չեն սկսել իրենց քաղաքական կարիերան: Դա էլ ասեք: Ու չմոռանաք անաղուհացի և ուրացողության պահով էլ մի երկու բառ ավելացնել: Նույնն է, նույնը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ