...

Բարով տաշեք

Բարով տաշեք

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի, մասնավորապես պաշտոնյային տրվող արարողակարգային նվերները որոշել են չհաշվառել. պաշտոնյայի հորաքույր, մորաքույր, պապ, տատ, թոռ բարեկամական շղթան հաշվի չեն առնելու:

«ՉԻ». Ռուսական լավ խոսք կա. начали за здравие, заканчиваем за упокой: Սկսեցին կոռուպցիայի, թալանի մասին ամպագոռգոռ կոչերով, խոստացան հատ-հատ ետ բերել թալանածը, իսկ հիմա արդեն ուրիշ երգեր են երգում:

Այնպես որ, կարելի է շնորհավորել մեր պաշտոնյաների բյուր հորքուրներին, մորքուրներին, զոքանչ-պապերին... սրանից հետո նրանք այլևս փոխկապակցված անձինք չեն համարվելու: 

Հիմա որ դրսում մի պաշտոնական հանդիպման ժամանակ պաշտոնյային նվիրեն, օրինակ՝ Այվազովսկու նկարը, կամ ոսկեզօծ և ադամանդակուռ բոլտ ու գայկա, կամ էլ 5-րդ դարի Ավետարան, դա ոչ թե փոխանցվելու է պետությանը, այլ շատ հանգիստ ջեբն է դրվելու: Բա գնան հասնեն եսիմ ուր, վասն հայրենյաց աշխատեն, չարչարվեն, որ նվերները պետությանը փոխանցե՞ն: Էս ո՞ր դարն է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ