...

Բայդենի սև օրերը սկսվեցին

Բայդենի սև օրերը սկսվեցին

«Հայոց Արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհավորո՛ւմ ենք Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելու 7-րդ տարեդարձը։ Մարդասպանը դո՛ւ ես, ԱՄՆ նախագա՛հ, լգբտ-ի պաշտպա՛ն և ջատագո՛վ, փտա՛ծ ծերուկ Բայդեն: Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մասն է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստանի և վե՛րջ»: 

«ՉԻ». Կյանք է, կյանք, Խաչիկ Ասրյանը: Առանց նրա քաղաքական դաշտը նույնն է, ինչ հայրենիքի փրկությունն՝ առանց Վազգեն Մանուկյանի: Փրթեց, թիքա-թիքա արեց Բայդենին, փռեց ասֆալտին:

Շնորհավորում ենք բոլորիս՝ Խաչիկ Ասրյանի մեծ քաղաքականություն վերադառնալու առթիվ: Այ, հիմա Ամերիկան իր հալը կտեսնի: Գիտեր, թե Խաչիկ Ասրյանի բացակայությունից օգտվելով՝ այսպես անպատիժ գործելու էր, հա՞:  

Օրերս Բայդենը ինքնաթիռ բարձրանալիս երեք անգամ սանդուղքին սայթաքեց: Բա որ Խաչիկ Ասրյանի գրածները կարդա. վախից ու հուզմունքից էլ ինքնաթիռ բարձրանալ չի կարողանա: 

Էն Ղրիմի շուխուրն էլ թարգեք. ասել է՝ Ղրիմը Ռուսաստան է, ուրեմն՝ վե´րջ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ