...

Բըլթ-8

Բըլթ-8

Ներկայացնում ենք կոչ-հայտարարությամբ հանդես եկած 80 մտավորական կոչվածների շարքից հերթական «բլթոցը»: Շարքը շատ երկար է՝ 25 տարվա տևողությամբ, այնպես որ, զինվեք համբերությամբ և ըմբոշխնեք մեր «իմաստուններին»:

«Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը աշխարհին սկսեց հուշել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի հանգամանքը պետք է լինի առաջին պլանում: ԱՄՆ-ի որոշ նահանգների կողմից Արցախի ճանաչումը, ռուս որոշ քաղաքագետների կողմից Արցախի ու Ղրիմի, Դոնբասի միջև զուգահեռներ տանելը... Թող Ադրբեջանը շատ լավ իմանա, որ բոլոր այն տարածքները, որոնք անջատվել են ինքնորոշման կամ ազգային ազատագրական պայքարի արդյունքում, բոլորը ելքի առումով ստատուս-քվոն պահպանել են, երբեք հնարավոր չի եղել ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ձեռք բերվածը նորից վերադարձնել նախկին դիրքեր:

Մի բան, որ ադրբեջանցիները չեն կարողանում հասկանալ: Ադրբեջանցի ժողովուրդն արդեն սկսել է հասկանալ, ղեկավարությունը չի ուզում դա հասկանալ, որովհետև ալիևական ռեժիմը, որը գոյություն ունի, նրան ձեռնտու է այս իրավիճակը՝ ադրբեջանական ժողովրդին ներկայանալու որպես միակ քաղաքական ուժը, որը կարող է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Աշոտ Մելքոնյան, պատմաբան, 14.04.2016թ.
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1784 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ