«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով խաղաղության համաձայնագրի շուրջ զարգացումներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին դառնալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր»։
«ՉԻ». Շախ ու մատ: Թող գնան պայթեն:
Իմացած եղեք, որ Դավալուի արևմտյան թաղամասի պատվավոր գյուղապետ, աշխարհահռչակ աստվածաբան Արամ Զ. Սարգսյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին նշանակել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր:
Ուղղակի Թրամպի վիճակն է բարդանալու: Հիմա ստիպված պիտի մի կողմ թողնի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման գործընթացը: Մոսկվայում գտնվող իր ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին էս գիշեր զանգել, ասել է. «Ապեր, էդ Պուտինի հետ հանդիպումը քանսըլ արա, դրա վախտը չի, ինձ նշանակել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր, վռազ թռի Բաքու»:
Բա գիտեք, Ուիթքոֆը հենց այնպե՞ս է գիշերը Մոսկվայից Բաքու ժամանել: Արամ Սարգսյանի ցանկություններն են իրագործում: Դե, պայթեք: