...

Ծանր դեպք

Ծանր դեպք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Ինչպես արդեն տեղյակ եք, գործող ոհմակն անցյալ շաբաթ ինձ թույլ չտվեց մասնակցել Եվրոպայի ամենախոշոր և իշխող քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, կարևոր միջոցառմանը՝ Քաղաքական համաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում՝ մարտի 9-10-ին:

Այդ հանգամանքը խիստ քննադատության էր արժանացել եվրոպական քաղաքական շրջանակների կողմից:

Մասնավորապես՝ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել էր Հայաստանի իշխանությունների այս արարքը և եվրոպական քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ նույնպես անընդունելի էին համարել ՀՀ գործող վարչակազմի վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:

ՔԿ համապատասխան քննչական խումբը՝ քննիչ Տ. Շոխոյանի ստորագրությամբ, մերժել է իմ մասնակցությունը»:

«ՉԻ». Էլի պիտի խոսենք տարօրինակ երևույթի մասին: Ռոբերտ Քոչարյանին թույլ են տվել Հայաստանից դուրս գալ, երբ նրա դեմ քրեական գործ կար, դատավարություն էր ընթանում: Թողել են: 

Իսկ ՀՀԿ փոխնախագահին չեն թողել, թեպետ Արմեն Աշոտյանին վերագրվող մեղքերի մեջ բացակայում են ծանր հանցագործությունները՝ սպանություն, իշխանության զավթում, բանակի ներգրավում քաղաքական գործընթացներին ու էլի լիքը բաներ: 

Հիմա սա կողմնակալություն չի՞: Բա մեջներս կասկած չլինի՞, որ սա պատահական չի: Ընդ որում, եվրոպացավ ընկած մեր իշխանությունները Արմեն Աշոտյանին արգելել են մասնակցել եվրոպական բավական ազդեցիկ կառույցի համաժողովին: Ոնց ուզում է լինի, էլի մի օգուտ դրանից կքաղեինք: Ճիշտ հակառակն են արել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   427 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ