...

Տրոյական էշը

Տրոյական էշը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հորդորով դիմել է Ռոբերտ Քոչարյանին, որը քարոզարշավում թիրախավորել է Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը։ 

«Ձեզ կհորդորեմ, կխնդրեմ այս օրերի ընթացքում հեռու մնալ Հանրապետական կուսակցությունից, Սերժ Սարգսյանից։ Թե չէ, եթե խոսենք նախկին փոշմանումների կամ սխալների մասին, ապա կարող ենք, օրինակ, չզսպել գայթակղությունը և խոսել 1998 թվականի մասին, թե ինչպես Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին ձեզ նախագահ դարձրեցին»:

«ՉԻ». Լավ է, որ հանրապետականները Քոչարյանին հիշեցնում են, թե ժամանակին ինչ «լավություն» են արել՝ նրան երկրի ղեկավար կարգելով: Բայց վատ է, որ դա արել են, ու վատ է, որ նոր են ասում: 

Իսկ ընդհանրապես, երբ հետևում ես Քոչարյանի քարոզարշավին, տպավորություն է ստեղծվում, որ վերջինս Փաշինյանի տրոյական ձին է ընդդիմության շարքերում: Ափսոս է ձին, իր դեպքում ուրիշ կենդանու անուն պիտի նշվի: Էլ ընդդիմադիր ոչ մի ուժ չի մնացել, որին չքննադատեր, չքարկոծեր, չմրոտեր: Չնայած, այդ մարդը ուրիշ այլ բանի ընդունակ չէ:

Հանուն ճշմարտության, Քոչարյանը ընդդիմության դեմ պայքարելու արանքում մեկ-մեկ, նավսյակի Փաշինյանին էլ է կպնում, որ շատ չզռռա իր տրոյական դերը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   42 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ