...

Չորեքթաթ գնալ Քոչարյանի մոտ

Չորեքթաթ գնալ Քոչարյանի մոտ

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է. «Ծնկաչոք խնդրեք ու Քոչարյանին ասեք՝ դուք մեր վերջին հույսն եք»:

«ՉԻ». Բայց ինչի՞ մենակ ծնկաչոք: Պետք է նաև չորեքթաթ խնդրել: Դա շատ ավելի արդյունավետ է: Որպես հայ պալատական մտավորականության վառ ներկայացուցիչ, Ռազմիկ Դավոյանը կհաստատի, որ ճիշտը չորեքթաթն է:

Այո, այո, լավ ժամանակներ էին, երբ Քոչարյանը հազիվ էր ոտքը Հայաստան դրել, Ռազմիկ Դավոյանը նրանից «Մեսրոպ Մաշտոցի» մեդալ ստացավ, հետո՝ ՀՀ պետական մրցանակ, վերջում էլ նրա խորհրդականը դարձավ: Պատկերացնո՞ւմ եք, դրա համար ինչքան պետք է ծնկաչոք խնդրել: Այդպես կարելի է ծնկահոդի խնդիրներ էլ ունենալ: Թեպետ իշխանական բարիքներ ասելիս, ծնկահոդն էլ ո՞ւմ շունն է:

Դե ինչ, սպասենք, Քոչարյանը տեղ ու ժամ ասի, ազգովի հավաքվենք, գնանք ոտերն ընկնենք: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1570 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ