...

Չորրորդ իշխանություն # 17/2021

Չորրորդ իշխանություն # 17/2021

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 2021 թվականի 17-րդ համարը՝ ինտերնետային տարբերակով։

Համարում նախ կարդացեք Չարենց.

ԵՐԵՎԻ ԱՌԱՋԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՆՔ ՄԵՆՔ,
ՈՐ ԿԱՄԵՆԱՆՔ ԱՆԳԱՄ - ԴԱՎԱՃԱՆԵԼ
ԱՆԿԱՐՈՂ ԵՆՔ ՓԱՌՔԻՆ ՄԵՐ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱԾ,
ՈՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԱՀԱ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ
ԶԱՐՄԱՆԱԼԻ՛ ԹԵԹԵՎ, ԶԱՐՄԱՆԱԼԻ՛  ԱՆԴԵՄ՝
ՄԵՐԿՈՒԹՅԱՆ ՊԵՍ ՏԿԼՈՐ ՈՒ ԱՆԱՆՑՅԱԼ...

1-ին ԷՋ - «ՄՈՒՐՃԻ ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎԵՐԵՔԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ, ՉՀԱՇՎԱԾ՝ ՂԱՐԱԲԱՂԸ

2-րդ ԷՋ - ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊԸ

ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ

  • Եթե Վրաստանը հանուն «քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու» երկու տարածք է զոհաբերել՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ինչո՞ւ պիտի Հայաստանը նույն բանի համար վճարի միայն Արցախով ու ճանապարհի կեսից կանգ առնի։ Եթե կարելի էր Արցախից հրաժարվել, որպեսզի Արարատյան դաշտի գյուղացիներն իրենց աճեցրած ռեհանը վաճառեն Ստամբուլի շուկաներում, ինչո՞ւ չի կարելի հանուն նույն նպատակի հրաժարվել նաև Սյունիքից։ Արցախից հրաժարվելուց հետո 70 տոկոսանոց վարկանիշը դարձավ 54 տոկոս՝ թող Սյունիքը հանձնելուց հետո էլ 40-ի իջնի, միևնույն է՝ բոնուսով-բանով էլի կպահպանի իշխանությունը, բա կարծում եք հե՞շտ է «քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալը»։

3-րդ ԷՋ - ՆՐԱՆՔ ՀՊԱՐՏ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՄԻԱՑՎԱԾ Է

  • Պրոբլեմն այն չէ, որ Նիկոլը հաղթել է։ Պրոբլեմն այն է, որ նա պատկերացում անգամ չունի, թե ինչ պիտի անի այդ հաղթանակի հետ։ Նա կարող է ևս մի քանի շաբաթ Եռաբլուրի ֆոնին հրավառություն կազմակերպել ու մուրճը գլխավերևում ճոճելով գոռգոռալ, թե ժողովուրդը հաղթել է, բայց մտքով անգամ չի անցնի, որ ժողովուրդը պետությանն է հաղթել, որովհետև ինքն իր էությամբ հակապետությունն է։

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ. ՇԱՐՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՂԻ ԵՐԱԶԸ

  • Իբր՝ ինքը Երևանի բեսեդկաներում բլոտ խաղացող քաղաքագետ չի, գյուղում ապրող հպարտ քաղաքացի է։ Առավոտ շուտ արթնանում է, երջանիկ ժպիտով հիշում ընտրությունների արդյունքները, նայում դիմացի պատին, որտեղ կախված են Քաջ Նազարի նկարն ու Ծովից Ծով Հայաստանի քարտեզը, ապա շտապ հագնվում, որ կովերին ու ոչխարներին քշի հանդ, բայց հանկարծ հիշում է, որ կովերին ադրբեջանցիներն են տարել, վերջին ոչխարն էլ ինքն է մորթել էն պատից կախածի ոտների տակ․․․

4-րդ ԷՋ - ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍՆԵՐԸ

ԻՆՏԵԼԵԿՏԻ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱԾ ԱՊՈՒՇՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

  • Նորմալ իշխանություններ ունենալու համար անհրաժեշտ է հասնել նրան, որ հասարակության մեջ մեծամասնություն կազմեն կյանքում գոնե 30 գիրք կարդացածները։ Սա շատ բարդ և տասնամյակների հետևողական աշխատանք պահանջող խնդիր է, բայց հեշտ ու կարճաժամկետ լուծումներ չեն լինելու։ Եթե սկսենք հիմա՝ գուցե ինչ-որ բանի հասնենք մի սերունդ հետո, բայց այլ ճանապարհ չկա։ Ընդ որում՝ խանգարելու են և՛ այսօրվա իշխանություններն ու «հիմնական ընդդիմությունը» (գիտակից հասարակությունն իրենց միայն կխանգարի, իսկ անգիտակիցներին մանիպուլացնելն ավելի հեշտ է), և՛ դրսից (Հայաստանն ամեն դեպքում երրորդ աշխարհի երկիր է, ու նրանց պետք է, որ այդպիսին էլ մնա)։

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

♦ ԷՇՆ ԻՆՉ ԳԻՏԻ՝ ՆՈՒՇՆ ԻՆՉ Է

♦ ՆԵՐԿԱԾ ՁՎԵՐ՝ ԶԱՏԻԿԻՑ ՀԵՏՈ

5-րդ ԷՋ - ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆՎԱՃՈՒՄՆ Է

  • Պատերազմից հետո, երբ իշխանությունը հասկացավ, որ լեգիտիմության խնդիր ունի և ստիպված է լինելու արտահերթ ընտրություններ անցկացնել, քոչարյանական բոբոն դարձավ օդ ու ջրի պես անհրաժեշտ: Եվ արդեն փաշինյանական ՍԴ 2021թ. գարնանային որոշումը դատարանին հնարավորություն տվեց «Մարտի մեկի» գործով արդարացնելու Ռոբերտ Քոչարյանին: 

«Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ»՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

  • Տակը մնացած երկու պատասխաններն էլ ճիշտ են, ես միայն մի շալվար ունեի և մի նպատակ։

6-րդ ԷՋ - ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ

ՉԻՆԱԿԱՆ ՀԵԳԵՄՈՆԻԱՆ, «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾԸ, ՊԵՐՄԱՆԵՆՏ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՄՏԱՀՈԳՎԱԾ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

  • «Եթե ահաբեկչությունը պայքարի միջոց է, էդ էլ կանենք»,- ասում է նա հպարտորեն: Ուրեմն՝ տեռորը՝ որպես ուղիղ ճանապարհ:

ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՕՐԱԿԱՐԳՈՒՄ»

  • Հասարակությունը գտնում է, որ «Հոկտեմբերի 27»-ի թիկունքում կազմակերպիչներ կան՝ խնդրեմ, կունենաք կազմակերպիչներ: 

7-րդ ԷՋ - ՆՄՈՒՇՆԵՐ ԱՇԽԱՀԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻՑ

8-րդ ԷՋ - ԽԱՂԱՇԽԱՐՀ

  • ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆԱրմեն Չարչյան. Կենդանակերպի նշանը` Կլիզմիրլյակ
  • Հինգշաբթի կհայտարարեք, որ կամ Քոչարյանը Ղարաբաղը կվերանվանի ԼՂԻՄ, կամ Նիկոլը Իզմիրլյանը կվերանվանի Իզմիր:
  • ՍՏՈՊ ԿԱԴՐ
  • Հունիսի 28-ից հուլիսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի
  • Нет неизлечимых болезней, есть неизлечиваемые больные.

«Չորրորդ իշխանություն» թիվ 17-րդ։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1604 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ