...

Դաշնակներն առաջ դրախտում էին

Դաշնակներն առաջ դրախտում էին

ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքի էջում գրել է. «Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի Ճանապարհին, կործանվո՞ւմ ենք, թե՞ արդեն կործանվել ենք, բայց դեռ գլխի չենք ընկել, սլանում ենք առա՞ջ, թե՞ ազատ անկման ռեժիմում գահավիժում ենք ցած և այլն, և այլն»:

«ՉԻ». Փաստորեն, իշխանությունից զրկվելը դաշնակցականի համար դժոխքում հայտնվելուն հավասար բան է:

Եթե հիմա կրթության նախկին նախարարը դժոխքում է, ապա տրամաբանական է, որ նախկինում դրախտում էր: Թեպետ պետք է արժանին մատուցել Սեյրանյանին: Ի տարբերություն նախկին շատ գործընկերների՝ չի համոզում, որ օր ու գիշեր աշխատել է հասարակության բարեկեցության համար, այլ գրեթե բաց տեքստով խոստովանում է, որ նախկինում դրախտի բնակիչ է եղել:

Այն, որ վերջին 20 տարիներին դաշնակները լավ էին սնվում, առանձնապես գաղտնիք չէր, բայց դրախտ անվանելը նոր շերտեր է բացահայտում, թե որքան հրաշալի էր դաշնակների կյանքը: Դաշնակները ճիշտ նույն ժամանակ էին ապրում դրախտում, երբ հարյուր հազարավոր հայաստանցիներ արտագաղթում էին այդ դրախտից իրենց երեխաների համար մի կտոր հաց վաստակելու նպատակով:

Այդ ի՞նչ յուրահատուկ դրախտ էր, որտեղ ամեն 5-րդ երեխան կիսասոված էր պառկում քնելու:

Միգուցե «Վալեմում» մի փոքրիկ դրախտիկ անկյուն էիք սարքել ձեր համար, բայց դա ամենևին չի նշանակում, որ ամբողջ Հայաստանը սահմանափակվում էր միայն «Վալեմով»:

Եվ վերջապես դաշնակցական եք, կարդացած մարդ, հանրապետականները ու բարգավաճականները ասեն, դեռ ջհանդամ, բայց դուք չգիտեք, որ այդպես պատահում է՝ մեղքերի համար դրախտից արտաքսում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ