...

Ոչ մի թիզից հասանք Թզուկստան

Ոչ մի թիզից հասանք Թզուկստան

«Մի բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ զարգանալու համար, մեկ այլ բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ գոյությունդ պաշտպանելու համար։ Հասարակական տրամադրությունը հասել է նրան, որ մարդիկ ուզում են լինել մի պետության հետ, որպեսզի չկոտորվեն»,- «Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրություններից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը (Aravot.am):

Իսկ ինչպես է հասարակական տրամադրությունը հասել այս կետին։ Ոչմիթիզականության լարը ձգել-ձգել են, հետո այն կտրվել է, և հասարակությունը բառացիորեն ջարդուփշուր է եղել։ Արդյունքում ոչ մի թիզ հող գոռացող հասարակությունն ընկել է մյուս ծայրահեղության մեջ՝ մեկին գտնենք՝ մեզ պահեն։ Իսկ այս ընթացքում արժանապատիվ ապրելու օրակարգը, ինքնուրույն զարգանալու կամ դաշնակիցների համար ընկալելի լինելու բոլոր նախաձեռնությունները որակվել են պարտվողական կամ դավաճանական։ Հասարակությանը թե՛ երեկ, թե՛ այսօր շարունակել են սնուցել այս գաղափարներով, իսկ հիմա նրան միայնակ են թողել։ Չտեսնելու տալ այսօրվա իրավիճակի պատճառահետևանքային կապերը, դրա արմատները չփնտրել վերջին տասնամյակների գործընթացներում, առվազն անկեղծ չէ։ Գուցե հանրային տրամադրություններում դրական դինամիկա արձանագրվի, եթե անկեղծ լինենք։ Անկեղծ՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ 

Գոհար Վեզիրյան  

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ