...

Դիրքային նահանջ

Դիրքային նահանջ

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրել է, որ Լվովյան փողոցում նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն։

«Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: 

Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»:

«ՉԻ». Մալադեց: Իսկ դժվա՞ր էր Լվովյան փողոցի բնակիչների հետ հանդիպել մինչև ապամոնտաժման աշխատանքներ սկսելը:

Մի հատ իրենց տեղեկացնեիք, թե ինչ եք մտադիր անել, լսեիք նրանց կարծիքները, մտածեիք... մտածելու պահը դժվար է: 

Սկսում են ապամոնտաժել, հետո զարմացած տեսքով. վայ, այստեղ ապրողներ կա՞ն, ինչպիսի անակնկալ: Չգիտեինք: Փողոցո՞ւմ են հայտնվելու, բա մեզ բան չեն ասել: Ափսոս: 

Խորհուրդ կտանք սրանից հետո ծառը կտրելիս ստուգել՝ արդյո՞ք այդ ծառի վրա նստած չեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ