...

Դու դեռ քո փակագծերը բացիր

Դու դեռ քո փակագծերը բացիր

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրել է. «Երեկ ստացել եմ տարբեր երկրներում բնակվող հայերից բազմաթիվ զանգեր։ Հարցը մեկն էր` ինչպես հետ ստանանք մեր կողմից նվիրաբերած գումարը հիմնադրամից։ Բոլորին տվել եմ հետևյալ պատասխանը. գումարը հետ ստանալ պետք չէ, հիմնադրամը դատի տալ պետք չէ։ Պետք է պահանջել որպեսզի կառավարությունը վերադարձնի Հիմնադրամի կողմից տրամադրված գումարը։ Ի վերջո, գումարը Հիմնադրամում չէ, որ անհայտացել է, այլ կառավարությունում։
Իսկ Նիկոլին ևս մեկ անգամ հորդորում եմ արագ լուծում տալ այս հարցին։

Մի քանի օր անց կրկին կբացեմ այս, իբրև թե ծախսված, գումարի հետ կապված որոշ փակագծեր։

Ինչպես արդեն նշել եմ` մինչև վերջին կոպեկ հետ եք տալու»:

«ՉԻ». Լինում են, չէ՞, դեպքեր, երբ ինչ-որ բան եք կարդում, աչքներիդ չեք հավատում: Հիմա նման պահ է. մարդու հավատ չի գալիս, որ «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենը հայտարարում է. «մինչև վերջին կոպեկ հետ եք տալու»:

Լավ կլիներ, որ ինքը իր պաշտոնավարման ընթացքում ծախսված գումարի հետ կապված որոշ փակագծեր բացեր, հետո անցներ ժամանակակից փակագծերին: 

Ռոբերտ Քոչարյանը երեկ խոսել է հիմնադրամից 52 մլրդ դրամի անհայտացման մասին: Լավ, հասկացանք: Արկադի Ղուկասյանն է այդ թեման արծարծել: Նորմալ է: Բայց որ խոսում են մարդիկ, որոնք հիմնադրամը կազինոյից չեն տարբերում, էդ մեկն արդեն չափից շատ է: 

Հ.Գ. Իսկ կառավարությունը բոլոր դեպքերում պետք է բացատրի, թե այդ ինչ 52 մլրդ դրամի կորստի մասին են խոսում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ