...

Աստղերը հուշում են. Արա Վարդանյան

Աստղերը հուշում են. Արա Վարդանյան

Արա Վարդանյան. Կենդանակերպի նշանը՝ Ֆուլ-մաուս:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հուսադրող իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են ձեր էջը Las-Vegas 777 կայքում:

Երեքշաբթի շեյր կանեք «Բարոն Մյունհաուզեն» ֆիլմում հերցոգի խոսքը. «Պատերազմը պոկեր չէ, այն չի կարելի հայտարարել, երբ ուզում ես»:

Չորեքշաբթի օրը կավետեք, որ պոկերի առաջնությունում հաղթելու դեպքում մրցանակային պարգևավճարը կփոխանցեք «Հայաստան» հիմնադրամին՝ պայմանով, որ ձեզ նորից նշանակեն հիմնադրամի տնօրեն:

Հինգշաբթի կհայտարարեք՝ ձեր ներքին ձայնն ասում է, որ այսօր մի լավ բան է լինելու:

Ուրբաթ օրը քացու տակ կգցեք ձեր ներքին ձայնին՝ էլի սխալ խաղադրույք հուշելու համար:

Շաբաթ և կիրակի օրերին հեռու մնացեք պարտատերերից. և հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն խաղում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   710 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ