...

Էդ ծռիստակա՞ն ես գնում

Էդ ծռիստակա՞ն ես գնում

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Թեև հայ բոլոր դավաճան ռեժիմները` սկսած լևոնիստականից` վերջացրած նիկոլիստականով` ներառյալ քոչարյանականն ու սերժականը, երազել են հանձնել արդեն նախկինում ազատագրված տարածքները և պաշտոնապես մշտապես համաձայն են եղել հանձնման միջնորդական բոլոր առաջարկներին, որոնք, իրենց հերթին բխում էին հենց հայկական կողմի պնդումներից, թե դրանք Հայաստան չեն, հենց Ադրբեջանն է, որ մշտապես արմատապես մերժել է Հայաստանի հետ որևէ գործարքի դիմաց այդ տարածքները ստանալու գաղափարը»:

«ՉԻ». Օյ, ի՞նչ եք ասում: Դե, քռագետից ուրիշ ի՞նչ պիտի լսես: 

Իմաստ ունի՞ էս մարդուն հիշեցնել, որ Ադրբեջանը պաշտոնապես 1997-ին համաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացրած՝ հակամարտության կարգավորման փուլային առաջարկին: Պաշտոնապես: Հայաստանն էլ է համաձայնվել: Արցախն է մերժել: Եթե չգիտի, 2 հազար հատ հղում ուղարկենք, մի քիչ կարդա, խելք հավաքի:

«Մշտապես մերժել է»... հլը ասա Քվեբեկի արև: 

Ասում են՝ սա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է եղել: Հետաքրքիր է, թե ի՞նչ խորհուրդներ է տվել: Երևի հասնինք Քուռ, մտնինք Արաքս կարգի բաներ: Ոնց որ ուրիշ բանից գլուխ չի հանում: 

Հ.Գ. Սպասենք, տեսնենք՝ Արմեն Աշոտյանն ինչ կասի:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ