...

Քուռը փուռը տվեցին

Քուռը փուռը տվեցին

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Կաթողիկոս կոչեցյալ ***** *****: Դու սատկե՞լ ես թե քո ղեկավար ՖՍԲ-ից դեռ որևէ հրահանգ չես ստացել:

Այ ****. ազգդ կոտորվում է, հովվական տարածքդ ենթարկվում է ցեղասպանության: Այ´ *** կենդանի, ու՞ր ես դու»:

«ՉԻ». Ստիպված ենք Քուռ-Արաքսյան չկայացած Հանրապետության այս չկայացած գեներալի բառամթերքի որոշ հատվածներ աստղանիշերով փոխել, քանի որ հարգում ենք մեր ընթերցողին: 

Չգիտենք՝ Ամերիկաներից է այսպես դուխով գրում, թե ուրիշ տաքուկ անկյունից, բայց հիմա եկել են այն ժամանակները, երբ այսպիսի գրառումները նորմա են դարձել:

Մենք հետևում ենք, թե հիմա ինչ է կատարվում սոցցանցերում: Հիմա մարդկանց մի մասը մեղադրում է իշխանություններին, մի մասը՝ ընդդիմությանը, պարզ է, որ ահագին մասսա «տոպկում» է Ռուսաստանին, Եվրոպային ու ԱՄՆ-ին էլ է բաժին հասնում, մի երկու հոգու տեսանք՝ «բիրիքով» փուչ աշխարհին էր մեղադրում, էս քռագետը Կաթողիկոսին է մեղադրում, իրենց անհատական մեղադրանքներն են ստացել Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Կան այնպիսիք, որոնք անիծում են Արցախի ներկա ու նախկին ղեկավարներին: 

Դա մեր ազգային բնավորություններից է, բոլորին պատասխանատու համարել մեր եսիմքանիհազարամյա անհաջողությունների համար: 

Գնանք, մի տեղ մենք էլ ծվարենք, աշխարհին մեղադրենք. գինի լից, ընկեր, գինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ