...

Եղած-չեղած, մի կայծ էր

Եղած-չեղած, մի կայծ էր

Կայծ էր: Եղած-չեղած, մի ակնթարթային կայծ էր: Նկատի ունենք ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կայծկլտումը: Մարդը «Սիներջի» ընկերության կալանավորված տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հասցեին գովեստի խոսքեր ասաց, ծափահարություններ պահանջեց, հույս հայտնեցինք, որ իշխանությունների ներսում դեռ բարոյական ինչ-որ ռեսուրսներ պահպանվել են, էն էլ...

Էն էլ, ռուսներն ասում են. пригласили на ковер: Կանչել են ՔՊ-ի դատարան, շան լափը թափել, նկատողություն արել, ու, որպես մեղքի քավում, ստիպել անձամբ արձագանքել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի աղմկահարույց հոդվածին: 

Ընդ որում, դատելով Հակոբ Արշակյանի գրառումից, ստիպել են մաքսիմալ արդարացնել իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի բոլոր աղետաբեր քայլերը՝ սկսած Արցախի կորստից, վերջացրած Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելուց. հրաժարում Անկախության հռչակագրից, Սահմանադրությունից, օրհներգից, զինանշանից: Մի խոսքով: Այսպես են մարդու մեջ մարդուն սպանում:

Ասում է. «Հանրային ռադիոյի տանտերը հանրությունն է, ռադիոյի տնօրենը՝ ընդամենը ռադիոյի տնօրենն է»: Իբրև թե, փոքր մարդ է: Ենթադրենք: Բայց փոքր մարդ լինելով, ընդամենը ռադիոյի տնօրեն լինելով՝ Գարեգին Խումարյանն իրավունք չունի՞ տեսակետ հայտնել, կամ դրանից իր տեսակետը դառնալու է պակաս արժեքավո՞ր: 

Մի հատ էլ չախոյանաֆեյքապոակական ալիքներով ու էջերով արդեն տարածում են, թե քոչարյանական 5-րդ ալիքը Գարեգին Խումարյանին իր մոտ աշխատանքի է հրավիրել: Տարածե՜լ, հնարավորինս տարածե՜լ, այ սենց անբարո ու ծախու մարդ է այդ ռադիոյի տնօրենը: 

Ոչ մի թիզ բարոյականություն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ