...

Եկան գյուղի ջոջերը

Եկան գյուղի ջոջերը

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասել է. «Արևելագետ Տեր-Պետրոսյանը չի կարող չիմանալ Արևելքում խաղի կանոնը՝ տալով հանգիստ չեն ապրում»:

ՉԻ.- Վայ դուք բարով եք եկել, հազար բարով: Թե չէ մտքներովս ինչ ասես, որ չէր անցնում: Ասում էինք՝ էս ո՞ւր կորան մեր բլթուշնիկները, հո բան չի՞ պատահել, ահագին ժամանակ, տարուց ավել, ձեն չէին հանում, հարցազրույցները չէին տալիս, մտքի գոհարներով աչքի չէին ընկնում:

Դու մի ասիլ, ողջ էին, կային, ուղղակի Տեր-Պետրոսյանը չէր խոսում: Իսկ որ Տեր-Պետրոսյանը չի խոսում, իրենք ուրիշ ինչի՞ մասին խոսեն: Հայ-ադրբեջանական հարաբերությունների՞, արցախյան հակամարտությա՞ն, դե, 10 տարի առաջ ոչ մի թզի տերևով ծածկել էին իրենց ուղեղը, հիմա ամոթ է, որ դա հիշեցնեն: Տարածաշրջանային զարգացումների՞. բայց ի՞նչ ասեն: Ի՞նչ են հասկանում, որ ինչ ասեն:

Մնում էր միայն Տեր-Պետրոսյանը, էն էլ վերջինս ահագին ժամանակ լուռ էր: Փառք աստծո, խոսեց, ու վերակենդանացրեց մեր «մտավորական» կոչեցյալներին:

Արևելքի խաղի կանոնի մասին. ոտքդ վերմակի գյորա մեկնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ