...

Էն էլ գրկաբաց են սպասում

Էն էլ գրկաբաց են սպասում

Հայաստանի Եվրոպական, «Հանրապետություն»,  «Հանուն Հանրապետության» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարություն են տարածել, որտեղ առաջարկվում է առաջիկա 3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով:

«ՉԻ». Զարմանալի է, որ այս հայտարարությունը ստորագրողների շարքում բացակայում է Տիգրան Արզաքանցյանը:

Վերջը էդ մարդն էլ է այս արտախորհրդարանական ուժեր կոչվածների հետ միասին պարբերաբար հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Մի հատ իքի-բիր կուսակցություն էլ էր մասնակցում այդ հանդիպումներին, բայց անունը մոռացել ենք, դրան էլ էր պետք դբա Եվրոպա յոթմղոնանոց քայլերով սուրացող ուժերի թվում ընդգրկել:

Իսկ Եվրոպան անհամբեր սպասում է: Ասում է՝ պրծեք, պրծեք, հալես արեք, շտապեք, հանրաքվեն անցկացրեք, ձեր համար տեղ ենք պահել: Վիզայի մոմենտով չմտածեք, դժվարը առաջին 10 տարին է, հետո մի բան կանենք: 

Գրկաբաց կընդունենք, դուք ետքայլ չանեք, այ տենց, տեմպը չթուլացնեք: Մինչև 2050 թիվը լրիվ եվրոպական երկիր կսարքենք: 

Ի զե՜ն... այսինքն՝ ի կապույտ դրո՜շ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   397 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ