...

Շենգենի վիզան մեզ է սպասում

Շենգենի վիզան մեզ է սպասում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Rus.LSM-ին ասել է. «Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է Եվրամիության մաս լինել: Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ինչի՞ մինչև հիմա Եվրամիության մաս դառնալու համար հանրաքվե չեն անցկացրել Սուդանը, Նիգերիան, Ղրղզստանը, Թաիլանդն ու Ինդոնեզիան: 

Չեն ֆայմել, որ ընդամենը հանրաքվե պետք էր անցկացնել: Այդպես է, ով հանրաքվե է անում, ավտոմատ դառնում է Եվրոպայի մաս: 

Մենակ Ալեն Սիմոնյանը կիմանա, թե ինչի առ այսօր Թուրքիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան Եվրամիության անդամ չեն, չնայած արդեն քանի տասնամյակ է, դռները բախում են, հանրաքվե են անում, խնդրում, աղաչում են: 

Ժողովրդին զբաղեցնելու նոր ձև են գտել, մի քիչ ժամանակ անցկացնեն: 

Ոնց հասկացանք, Ալեն Սիմոնյանը Տիգրան Խզմալյանին իր գերագույն ու գլխավոր խորհրդական է նշանակել: 

Հ.Գ. Հետաքրքիր է, Եվրամիության արժեքների մեջ մտնո՞ւմ է մարդու դեմքին թքելը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ