...

Երեք քայլ ի պետս իշխանափոխության

Երեք քայլ ի պետս իշխանափոխության

Որպեսզի ազգակործան պատուհասը չկարողանա ապացուցել «կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի» կանխատեսման ճշմարտացիությունը, ընդդիմադիր քաղաքական դաշտում անհրաժեշտ է իրականացնել երեք քայլանի կոմբինացիա (չշփոթել երեք մատի կոմբինացիայի հետ)։ Առաջին՝ իշխանափոխություն (խոսքն Իշխան Սաղաթելյանի ու նրա կուսակցության մասին է), երկրորդ՝ սերժամերժում, և երրորդ՝ ապռոբացիա։

Միամիտները կհարցնեն՝ «իսկ Արթուր Վանեցյա՞նը»։ Հարգելիներս, իսկ դուք վստա՞հ եք, որ Արթուր Վանեցյանն իսկապես ժամանակին հրաժարական է տվել ու այլևս պատուհասի մոտ ԱԱԾ տնօրեն չի աշխատում։ Ի վերջո՝ հայկական իրականության մեջ ո՞րն է ԱԱԾ պետի հիմնական գործառույթը։ Ճիշտ է՝ անսասան պահել շեֆի իշխանությունը։ Իսկ կա՞ արդյոք դրա համար ավելի արդյունավետ ճանապարհ, քան, ասենք, Երևանի փողոցներում Հայաստանի ինքնիշխանության մասին անբովանդակ ճառեր արտասանելը՝ կանգնած ռուսական պետհամարանիշներով «տրաքած» ջիպի թափքին։

Այնպես որ՝ չզարմանաք, եթե վաղը-մյուս օրը Վանեցյան Արթուրը Նիկոլից գեներալ-լեյտենանտի կոչում ստանա։ Եթե, իհարկե, Նիկոլը կարողանա պահպանել իշխանությունը։ Իսկ եթե չկարողանա՝ հոգ չէ, Վանեցյանն այդ նույն կոչումը կստանա Ռուսաստանից։ Պարզապես Հայաստանն է ափսոս։ Երկիր ենք կորցնում։

Չնայած՝ մի անգամ «էրգիր» կորցրածների ու նրանց հոգեզավակների համար դա ի՞նչ նշանակություն ունի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ