...

Վանեցյանը սխալվում է

Վանեցյանը սխալվում է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է»:

«ՉԻ». Վայ, չեք պատկերացնի, Նիկոլ Փաշինյանն ասուլիսում այնքան բան է ասել, այնպիսի մտքեր է հայտնել, որ կարող ենք ասել՝ Արթուր Վանեցյանը սխալվում է:

Սխալվում է, որովհետև այդ մեզ է պետք բժշկական հետազոտությունների ենթարկվել, հոգեբանական օգնություն ստանալ, բուժզննում անցնել, մեր սրտի աշխատանքը թարազուի բերել: Թե ասա, մեր ինչի՞ն էր պետք, դրեցինք, լսեցինք ասուլիսը: 

Ամեն նախադասությունից հետո մարդու սրտի բաբախյունն արագանում էր, այնքան ենք ձեռքի ափով ճակատներիս խփել, որ կարմրել է: 

Որ ուզում եք իմանալ, սահմանազատման գործընթացը մեզ է պետք. որ Ժնևի կոնվենցիայով սահմանազատվենք Փաշինյանի ասուլիսներից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ