...

Երեխաներին հերոսներ պետք են

Երեխաներին հերոսներ պետք են

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ իր թոռնիկներից մեկը, ով ուզում է գեներալ դառնալ, այլևս չի ուզում իրեն նմանվի, քանի որ տեսնում է, թե ինչեր են գրում իր մասին. «Ո՞ւմ պետք է ցանկանան նմանվել մեր երեխաները: Օրինակ ինձ համար այդ կերպարը մեր ուսուցիչն էր»:

«ՉԻ». Մենք ընդհանրապես չէինք ցանկանա, որ մեր երեխաները նմանվեին մարդկանց, ովքեր ստախոս են, երկերեսանի են, ուրացող են, պատվի ու արժանապատվության զգացումը գետնովն են տվել, գոռոզ են, ովքեր կարող են երեկ մի բան ասել, այսօր՝ այլ բան, ովքեր ատելության զգացումից դրդված, պատրաստ են հայրենիքի մեջ թշնամանքի մթնոլորտ ձևավորել:

Ընդհակառակը, մենք կցանկանայինք, որպեսզի մեր երեխաները լինեն կիրթ, ճշմարտախոս, համեստ, հանդուրժող, համարձակ՝ ոչ միայն մարտի դաշտում, այլև ընդհանրապես կյանքում, որոնք կկարողանան գնահատել հաց և ընկեր արժեքները, միշտ հավատարիմ կլինեն սեփական համոզմունքներին, շրջապատին, հայրենիքին, ովքեր հարգված կլինեն հանրության կողմից:

Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները նմանվեն 1990-ականների մարտի դաշտում իր խիզախությամբ աչքի ընկած, գեներալ Վիտալի Բալասանյանին, բայց չենք ցանկանում, որ նմանվեն ատելությամբ կուրացած, շարքային Վիտալի Բալասանյանին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ