...

Ես ե՛ս եմ

Ես ե՛ս եմ

ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ

Ժ Ա Ռ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Այնտեղ` ճորտական Գեղարդը, այնտեղ` ոսկի խաչքարերը: Չարենցը, երկաթագրերի դժվար կորերը, մատյանները, երգերը, առևտուրը, ուրիշների պալատներում հաջողությունը, մեր բանաստեղծությունը, մեր Կոմիտասը, մեր Շեքսպիրը, մեր Կոջոյանը - հե~րն անիծած, հիսուն տարվա մեռել Թալեաթն ով է, որ այնտեղից այստեղ թունավորի իմ կենաց բաժակը: Հերն անիծած, այս ժողովուրդն իր ծանր մշակույթն այնպես է քաշում, ինչպես կռվում է մրջյունը լիքը հասկի դեմ, ինչպես ճարճատում է սայլը խաչքարի տակ: Հերն անիծած, ունես կանգնելու տեղ, այս հազարամյա կավոտ այգիներից պոկիր մի ողկույզ շեկ խաղող, մատներիդ մեջ պահիր մի բաժակ կոնյակ արևի դեմ, կանգնիր լավաշհաց փռած հովտում Նոյի լեռան կողքին և ասա. ես ե՛ս եմ:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Մեծամոր» 

«Չորրորդ իշխանություն», թիվ 264, Հունվարի 28, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ