...

Եվ այդ մեկ մարդն ինքն էր

Եվ այդ մեկ մարդն ինքն էր

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը «Հրապարակի» հետ զրույցում պատասխանել է հետևյալ հարցին. «Պարոն Բազեյան, մեր նախորդ զրույցի ժամանակ նշում էիք, որ «Միասին» շարժումը նախատեսում է մեծ հանրահավաք, որն այս իշխանություններին կստիպի հրաժարական տալ: Հանրահավաքը կայացավ, սակայն այն սակավաթիվ էր, ինչո՞ւ»:

«Ես այդ հանրահավաքին չեմ մասնակցել»:

«ՉԻ». Վերջապես ստացանք այն հարցի պատասխանը, թե ինչու ընդդիմությունը չի կարողանում իշխանափոխություն կատարել, ու նրա կազմակերպած ակցիաները, հանրահավաքները սակավամարդ են:

Մինչ մենք մտածում էինք, թե պատճառը ընդդիմության գաղափարազուրկ էությունն է, կառավարման նախկին 20 տարվա գործունեությունը, իրականում բան չի ստացվում, որովհետև Ալբերտ Բազեյանը դրանց չի մասնակցում: 

Դե, օրինակ, «Միասին» շարժումը էն օրը հայ-հայ իշխանափոխություն էր անում, բայց Բազեյանը չեկավ: Սպասեցին, սպասեցին, իշխանություններն էլ արդեն ճամպրուկները հավաքած, պատուհանից նայում էին, որ հենց Բազեյանը երևա, հրաժարական տան, էն էլ... չեղավ: Երևի խցանումների մեջ է եղել: 

Այնպես որ, եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն անել, առաջին քայլը, որ պետք է ձեռնարկի, Ալբերտ Բազեյանի ներկայությունն ապահովելն է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ