...

Գևորգ Պետրոսյանի երազը

Գևորգ Պետրոսյանի երազը

Ինքը ԲՀԿ-ի ընդունելության քննություններին է մասնակցում: Լսարանի դռան առջև դարդոտված հետ ու առաջ է անում: Մենակ թե չկտրվի: Նորից ու նորից կարդում է հարցաշարը, պատասխանները մտքում կարդում: 

Դուռը բացվում է, դուրս է գալիս Նապոլեոն Ազիզյանը: «Հը՞, ի՞նչ արիր»,- հարցնում է ինքը: «Բարոյականությունից «5» ստացա, հավատարմությունից՝ «4»: «Բա ինչի՞ «4» որ»: «Դե, էն Գեղամյանից հարց տվին, մի քիչ խառը պատասխանեցի: Բայց դե, ընդունվա»,- ասում է Նապոն ու գնում:

Մի քիչ հետո Արման Աբովյանն է դուրս գալիս, սփրթնած, կարմրատակած: «Ի՞նչ ա եղել, Արման»: «Ի՞նչ պտի լինի, անտերը սուպերբլից ընկավ: Առաջին երկու հարցին պատասխանեցի, բայց էն վերջինը սխալվեցի»: «Ի՞նչ հարց էր որ»: «Եսիմ, Բուկովսկու մասին էր, դրանից վաբշե հեռու էի»,- ծկլթում է Արմանն ու գլխիկոր հեռանում:

Հաջորդը Վարդան Ղուկասյանն է դուրս գալիս: Խաչակնքում է ու աղոթում. «Բարերար և բազումողո՛րմ Գագո, քո առաջ ընկած աղաչում եմ ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզանից»: «Քեզ ի՞նչ եղավ»,- զարմացած հարցնում է ինքը: «Հոգևոր կյանքից հարցրեց, սաղ չոտկի էր, երկրորդ առարկան գողականից էր, հարցեր տվեց բանտի կյանքի մասին, մի երկու հատ պռապուսկատ արի, ջոկեց, որ գժի թուղթս կեղծ է: Լիկվիդ թողեց: Սաղ բիզնեսս պտի լիկվիդացիոն գներով իրեն տամ, որ ընդունվեմ»,- գժված մռմռում է Վարդանիկը ու, ալելույա բացականչելով, թողնում, գնում:

«Պետրոսյան Գևո՛րգ»,- ներսից ձայն են տալիս: Ինքը քրտնած ներս է մտնում: «Մոտ արի՛, ախպեր ջա՛ն,- ասում է դասախոսը,- տոմս քաշի»: Ինքը դողդողալով տոմսերը մի հատ լավ խառնում է ու ամենատակից մեկը քաշում: Կարդում է տոմսի առաջին հարցը. «Ո՞րն է սրանցից ազգային. ա) ԼԳՏԲ, բ) ԱԳԼՃԿ»: Ինքը պատասխանում է՝ «տարբերակ՝ «բ»»: «Ապրես, լավ ախպեր»,- գոհ արձագանքում է դասախոսը: Երկրորդ հարցն է. «Դիցուք, առաջնորդի հետ ճանապարհ եք գնում, մեկ էլ ճամփեն երեք մասի է բաժանվում. մեկը տանում է դեպի ԱԱԾ, երկրորդը՝ ՊՊԾ, երրորդն էլ՝ ՊՎԾ: Ո՞ր ճանապարհը կընտրեիք»: Ինքը երկար մտածում է, շատ երկար ու պատասխանում. «Ես առողջական խնդիրներ ունեմ, կմնայի տանը»: Դասախոսը խոժոռվում է, ու վերջին հարցն է մնում. «Եթե ձեր առաջնորդը կարգադրի երգել, ո՞ր երգը կնախնտրեիք»:

Ինքը ժողովում է իր ձայնը, լարում վոկալ ուժերը և երգում.

«Ստոպ ծելեվիզր,
Ստոպ խալադիլնիկ, 
Ստոպ մարազիլնիկ,
Ստոպ պադգուզնիկ,
Իթս մայ լայֆ»:

«Սրան տարեք, գցեք վանդակ, ֆալշ ա երգում»,- զայրանում է դասախոսը: «Մի րոպե, ես ձեզ հավատարիմ կլինեմ մինչև մահ, մահից հետո էլ, գյաջ ըլեմ, թե խաբում եմ»,- աղիողորմ գոռում է ինքը: Բայց Էդուարդ Բաբայանը նրան պինդ գրկած, ալբինոսների մոտ է գցում:

Արթնանում է դիմակով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ