...

Գագիկ Ծառուկյանի երազը

Գագիկ Ծառուկյանի երազը

Արքունիքի իր գահին նստած թզբեհ է խաղացնում. «Խե*, շահ, Աստված, խե*, շահ, Աստված»:

Երեք անգամ ծափ է տալիս, ներս է մտնում առաջին վեզիրը. «Թագավոր ջան, սիրտդ ի՞նչ կուզի»,- հարցնում է Էդուարդ Բաբայանը

«Թագավորը որսի միս է ուզում»,- ասում է ինքը:

«Շահույթո՞վ, թե՞ նենց»,- հարցնում է վեզիրը:

«Նենց, շահույթով»:

«Ջոկած ա, շեֆ, հիմա»,- պատիվ է տալիս վեզիրն ու զանգում «Մուլտի գրուպի» անվտանգության 4-րդ վարչություն. «Թագավորի համար որս կազմակերպեք»: 

4-րդ վարչության ախրաննիկները գնում են Հատիս լեռան տակ գտնվող գարու արտեր: Գյուղացիները դաշտում գործ են անում: «Էս ո՞ւմ գարու արտն է»,- հարցնում են ախրաննիկները: «Իմն է, տղերք ջան»,- պատասխանում է գյուղացիներից մեկը: 

«Դե ասա, ինչքա՞ն գարի ես նախատեսում հավաքել»: «Դե, հազիվ մի 2 տոննա»,- խեղճացած ասում է գյուղացին: «Նայի, առ քեզ 3 տոննա գարու փող ու հանդին ձեռ չտաս, գարին չհնձես»:

«Վայ, ապրեք դուք, տղերք ջան»,- ուրախանում է գյուղացին, փողը վերցնում ու գնում: 

Ախրաննիկները պոստեր են դնում արտի մոտ, մի շաբաթ սպասում, որ մնացած գյուղացիներն իրենց գարու արտերը հնձեն: Ով հնձում է, նրա հանդի լորերը թռնում, գալիս են էն գյուղացուց առած գարու արտի մեջ: Վերջում սաղ հնձում են իրենց գարին, էդ տարածքում ինչքան լոր կա, հավաքվում է չհնձած արտի մեջ:

4-րդ վարչության պետը զանգում է վեզիրին. «Թագավորին ասեք, որ որսը պատրաստ, իրեն է սպասում»:

Վեզիրը մտնում է իր պալատ, խոնարհվում ու զեկուցում. «Թագավորն ապրած կենա, որսը քեզ է սպասում»:

«Հա՞, եղավ, ֆսյո, գնացինք»:

Հաջորդ օրը, առավոտ ծեգին, 4-րդ վարչության ախրաննիկները թագավորական պատգարակով ձեռի վրա իրեն բերում են հանդ: 

«Հեսա, թագավոր ջան, էս գյուղերի սաղ հանդերը հնձել են, մենակ սա է մնացել, ինչքան լոր կա, մեջն է»:

Ինքը ձեռքերը շփում է իրար ու հրամայում. «Դե, սկսեցինք»:

Ախրաննիկներից երկուսը մտնում են հանդ, «հո-հո» անելով ու մահակներով արտը խառնելով, լորերը թռցնում են: Վեզիրը հրացանը տալիս է իրեն, ախրաննիկներից մեկը տակի հրացանը պահում է, որ չհոգնի, երկրորդ նշան է բռնում ու ասում. «Կրակի, շեֆ ջան»: Ինքը կրակում է. «Թրախկ, թրախկ»: Լոր է, որ խփում է: Արտում ինչքան լոր կա, վեց ժամում խփում է: 

«Թագավորն ապրած կենա, դու պրոստո պրիռաժդյոննի սնայպեր ես»,- խոնարհվում է վեզիրը:

«Հիպ-հիպ, ուռա»,- բացականչում են ախրաննիկներն ու հավաքում 300 լորը: 

Ինքը նստում է պատգարակում դրված գահին, ախրաննիկները բարձրացնում են ու ճամփա ընկնում արքունիք: 

«Խե*, շահ, աստված»,- լրիվ բավարարված, թզբեհը մատներով խաղացնում է ինքն ու մտնում պատգարակի ննջասենյակ՝ մի քիչ քնելու:

Արթնանում է յոնջայի դաշտերում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   46874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ