...

Գևորգ Պետրոսյանի երազը

Գևորգ Պետրոսյանի երազը

Ինքը նոր կուսակցություն է բացել. ԲՀՄ՝ Բարգավաճ Համբալների միություն: «Կոնգրես» հյուրանոցում կուսակցության հիմնադիր համագումարն է հրավիրել:

«Սիրելի համբալակիցներ: Ժամն է եկել միավորվելու: Դրա համար ես դուրս եկա իմ հայր-կուսակցությունից: Մտածեցի, ինչքան կուսակցությունները շատ ըլեն, էնքան հզոր դաշինք կըլնի: Ծափեր»:

Հյուրանոցի աշխատակիցները բուռն ծափահարում են ու վանկարկում. «Համբա´լ, համբա´լ»:

«Ու թող հանկարծ մեկը չշշկռվի, մեզ անուն կպցնի»,- շարունակում է ինքը,- «հայ ազգը հարատևում է համբալների շնորհիվ: Համբալը չարքաշ, տաժանակիր աշխատանքով ընտանիք, ազգ պահողն է: Հարգելիներս, մեզ ողջույնի խոսք է հղել ՀՀ Առաջին Առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Այժմ կընթերցեմ նրա նամակը»:

Ակնոցները դնում է, թուղթը վերցնում ու կարդում. «Հառգելի համբալներ: Ուրախ եմ ձեզ ոխչունել: Այսոր նիկոլական բռնապետութույնը փորցում է յերկիրը տանել դեպի կործանում: Յերկրում տիռում է անարթարությություն, իռականացվում են քախաքական հետադդումներ: Մարթու տառռական իրավունքները ոտնահարվում են: Երիտասարթությունը հուսախափ է: Յես՝ որպես Ղարաբաղը ազատագրած հերոս, պատրաստ եմ օքնել ձեզ, աջարակից լինել ձեր պայքարին: Եվ ուրեմն՝ պայքար, պայքար, մինչյեվ վերչ»: 

«Բռավո, բռավո»,- բացականչում են հյուրանոցի բաժնետերերն ու Քոչարյանի ընտանիքի այլ անդամներ:

«Շնորհակալություն, մենք արժանապատվություն և պատիվ ունեցող մարդիկ ենք, և այս իշխանությունների դեմ պետք է ղազակրաց արշավանք սկսենք: Այժմ խոսք ունի ասելու ԲՀԿ Առաջնորդի տեղապահ Նաիրա Զոհրաբյանը»,- հայտարարում է ինքը:

«Սիրելի հայրենակիցներ,- սկսում է Նառան,- երկրում օրհասական վիճակ է: Բայց Գագիկ Ծառուկյանը հզոր Առաջնորդ է: Եթե երկրում վերջին մեկ տարում արձանագրվել է 4,5 տոկոս տնտեսական անկում, ապա Գագիկ Ծառուկյանի մոտ գրանցվել է 16,7 տոկոս տնտեսական աճ: Մենք չենք պատկերացնում կյանքն առանց մեր սիրելի Գագիկ Ծառուկյանի: Հուր-հավիտյան նրա հետ ենք: Անբարոյական լինենք, թե խաբենք: Կեցցե՜ Գագիկ Ծառուկյանը»,- բացականչում է ինքը:

«Աբրի արևդ, քուրս»,- ասում է ինքը ու հանկարծ հյուրանոց է մտնում Սերգեյ Դանիելյանը: Ինքը սփրթնում է, բայց ռիսկ չի անում բան ասել: Յոժը մոտենում է խոսափողին ու ասում. «Սիրելի համբալներ, ՔԱՔ-ը միշտ ձեր հետ է, ձեր մեջ, ձեր կողքին»,- հետո բացում է վերարկուն, նորից փակում, թողնում, հեռանում:  

«Արա´, այ ղզիկ»,- գոռում է ինքը՝ համոզվելով, որ Յոժն արդեն հեռացել է ու իրեն չի լսի,- «հլը կայնի, թե տղա ես, հետ արի..»: Ու մեկ էլ Յոժը նորից ներս է մտնում: Ինքը գյաջի գույն է դառնում ու թրմփում հյուրանոցի պարկետին:

Արթնանում է ԿԵՂՏԻ մեջ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ