...

Գևորգն էլ ավելացավ

Գևորգն էլ ավելացավ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան լայվում քննադատել է ընդդիմությանը՝ ասելով. «Դուք ոչ փողոցում կարողացաք ժողովրդին համախմբել, որովհետև չունեիք այնպիսի առաջնորդ, որը վայելում է հանրության մեծամասնության վստահությունը, և կոնկրետ ծրագիր չունեք»:

«ՉԻ». Այստեղ կարելի է պարզապես վարագույրն իջեցնել: Ավելացնելու բան չկա: 

Հուսադրում է այլ բան. որ գնալով ողջամտության խոսքն ավելի է գերակշռում ընդդիմության շարքերում: Այսինքն՝ ավելանում է այն մարդկանց քանակը, որոնք շատ լավ հասկանում են այս ընդդիմության և նրա առաջնորդների սնանկությունը: Մարդկանց, որոնք նրանց հետ են աշխատել և հենց գործով են համոզվել դրանում:

Ու ի՞նչն է հետաքրքիր. որ հենց մեկը քննադատում է ընդդիմությանը, հատկապես՝ քոչարյանա-դաշնակցական ուժերին, միանգամից վրա են տալիս, թե նայեք, ծախվեց, հուդայի մեկն է և այլն: Որովհետև այլ ասելիք, հակափաստարկ չունեն, սրանց արածները մեր աչքի առաջ են:

Տեսնենք՝ ով է լինելու հաջորդ ողջամիտը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ