...

Գարնան տասնյոթ գաղտնալսում

Գարնան տասնյոթ գաղտնալսում

(չորրորդ սերիա) 

Կադրից դուրս լսվում է «Наша служба и опосна, и трудна, и на первый взгляд как будто не видна...» երգը՝ պատկան մարմինների կատարմամբ:
  
Յուստաս. - Ալեքս, Ալեքս, ռազ, ռազ... 

Ալեքս. - Մի թիթիզացի, էսօր զապիս չի, էսօր զապիսկա ես գրելու: 

Յուստաս. - Ի՞նչ զապիսկա: 

Ալեքս. - Իբր՝ բանտից ուղարկել ես կազմակերպիչներին: 

Յուստաս. - Հա~, էն որ զանգել էի Հրանտի՞ն... 

Ալեքս. - Ստոպ, ստոպ... այ տղա, ի՞նչ Հրանտ, մոռացի էդ մասին: Դուբլ երկու: Ես հիմա կթելադրեմ, դու գրի: Ուշադիր, սկսում ենք: «Բարև, պարոն գեներալ...»: 

Յուստաս. - Ո՞նց ա գրվում. Սամո՞, թե Սյամո... 

Ալեքս. - Սյա... Այ տղա, ի՞նչ Սյամո: Ստոպ, դուբլ երեք: Ինչ ասում եմ, էն էլ գրի: «Բարև, պարոն գեներալ: Ես իմ գործն արեցի, հերթը ձերն է»: 

Յուստաս. - Բա գեներալի անունը չնշե՞մ: 

Ալեքս. - Չէ, մի նշի: Հետո ում գլխին ուզենք՝ կջարդենք: Հիմա Հայաստանում սաղ էլ գեներալ են: 

Յուստաս. - Հա~: Ճիշտ ա, Քոչարյան Անդրանիկն էլ ա գեներալ... 

Ալեքս. - Ստոպ: Այ տղա, քեզ չասեցի՞ քիթդ մի խոթի ուրիշի գործերի մեջ: Քեզ ինչ ասում են՝ դու գրի: Դուբլ չորս: Ուշադիր, սկսում ենք: «Բարև, պարոն գեներալ: Ես իմ գործն արեցի, հերթը ձերն է: Ինչպե՞ս է իրեն զգում Վազգեն Սարգսյանի շրջապատը: Իմ կողմից՝ ջերմ բարևներ...»:

Յուստաս. - Հազիվ նորմալ գրում էի, ինչո՞ւ ընդհատեցիր: 

Ալեքս. - Դեռ չենք որոշել, թե կոնկրետ ում պիտի ամենաջերմը բարևես: 

Կադրից դուրս՝ պատկան մարմինների ձայնը. «Յուստասը դեռ չգիտեր, որ գործից առանձնացված մասով նախաքննությունը շարունակվում է, և մի քանի հավանական կասկածյալներ կան: Բայց գիտեր՝ ով էլ լինի, հաստատ գեներալի կոչում է ունենալու: Ծայրահեղ դեպքում, նրան կարելի է հետին թվով գեներալի կոչում տալ»: 

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն»

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   505 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ