...

Գեղցի Գևորին էլ չմոռանաք

Գեղցի Գևորին էլ չմոռանաք

ՀՀ կառավարությունը 600 մլն դրամի շրջանակում պատրաստվում է Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել։ Հրապարակված մրցույթի հրավերից հայտնի է դարձել, որ միջոցառման շրջանակում ելույթ են ունենալու Վահագն Հայրապետյանը և Հայկ Ղևոնդյանը` Սպիտակցի Հայկոն: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը:

«ՉԻ». Դե, քանի որ Հայաստանի պետականության ու անկախության նշաձողը վաղուց արդեն իջեցրել են ռաբիսի մակարդակի, ապա ճիշտը դա է, որ անկախության տոնակատարություններն անցնեն ռաբիս միջավայրում՝ ռաբիս երգիչների մասնակցությամբ:

Որպեսզի օրը ճոխ անցնի, բացի Սպիտակցի Հայկոյից, կարելի է հրավիրել նաև այլ աստղերի. Վարդան Սարգսյանին, օրինակ, էն որ երգում է «Խենթ, խենթ, խենթ, կրակի պես խենթ աղջիկ ես», Արտաշ Ասատրյանին, Իսպիրյան ազգանունով որևէ մեկին, էն աղջկան, որ ծոր տալով ասում է՝ «Քամին փչի», կներեք, անունը չգիտենք: 

Բղդո, Վլե, Վարդանիկ, Հովո, Քոլո, Փաշիկ, Արազ, Գեղցի Գևոր.... բերեք, բերեք բոլորին, կարգին տժժանք այդ օրը: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ