...

Քեֆից քեֆ Հայաստան

Քեֆից քեֆ Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարական առանձնատանը պատգամավորների համար նախարձակուրդային հավաքույթ-խնջույք է կազմակերպել: Հյուրերի թվում են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է մեկ-երկու անգամ կենաց խմել, մյուսները, այսպես ասած, ազատ ոճի մեջ ժամանց են ապահովել՝ մի մասը՝ սուրճ-թեյ, մի մասը՝ «խորովածային», մի ուրիշ մասն էլ «նարդի խաղալու» ֆորմատի մեջ են շփվել մեկմեկու հետ»,- տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ աղբյուրի՝ երաժշտական մասը, ի թիվս այլոց, ապահովել է Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, որի որդին ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին։ 

Աննախադեպ ու պատմական է նաև այս իշխանության երաժշտական ճաշակը։ Նախկիններն իրենց «աստղային ֆաբրիկան» ունեին։ Այդ «ֆաբրիկան» հավատարմորեն ծառայում էր նրանց, նաև ստեղծագործում և արտադրանք էր տալիս, շատերը՝ խայտառակ անճաշակ։ Անկեղծության համար, նրանցից և որևէ մեկն այս իմաստով չի կարող գերազանցել Սպիտակցի Հայկոյին։ Եվ եթե նախկին «ֆաբրիկան» հստակ էր իր քաղաքական կողմնորոշումներում, ապա Սպիտակցի Հայկոն շատ ավելի խորամանկ է գտնվել՝ տարբեր թևերի հետ քաղաքական սիլիբիլիների մեջ է։ Սեպտեմբերի 21-ին էլ երգելու է։ Մինչ այդ ՔՊ-ի շարունակական «վիպուսկնոյները» կսպասարկի, որդին էլ ՔՊ-ի դեմ կպայքարի։ Մի օր կամ էշը կսատկի, կամ իշատերը։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1066 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ