...

Գործակալներ բոլոր երկրների, միացե´ք

Գործակալներ բոլոր երկրների, միացե´ք

Է՜, դուք դեռ չգիտեք: Մեր քռագետը՝ Հայկ Մարտիրոսյանը, հարցազրույցում կասկածներ է հայտնել, որ 5165 կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը ոնց որ թե Մոսկվայի գործակալ է: Համ էլ՝ ինչ-որ շատ փող ունի: Եվ ընդհանրապես, խիստ քննադատության է ենթարկել այս օրերին Երևանի փողոցներում դիմադրության հերթական շարժումը՝ համարելով, որ այդ շարժման ղեկավարները իրենց բոլոր կարգախոսները Բևեռից են գողացել: Դե, եթե գողացել են, ուրեմն՝ Կրեմլի հրահանգով են գողացել:

Այսինքն՝ գնում, ԱՄՆ-ի դեսպանատան առջև հինգը տակ ծալվում են, երկու բառից երեքը Ամերիկան է, դա ազգային-հայրենասիրականն է, իսկ մնացածները Մոսկվայի գործակալ են: Կամ՝ Կրեմլի: Ու փող էլ չունեն: Խեղճերը ստեղից-ընդեղից պարտքով գումար են վերցրել, որ 174 հատ ԱՄՆ-ի դրոշ պատրաստեն, 17 հատ էլ՝ Եվրամիության: 

Նաիրի Հոխիկյանն ու Ավետիք Իշխանյանն էլ Քոչարյանի փոխարեն դռնեդուռ են ընկել, թե բա՝ եկեք միավորվենք: Մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները: Այ մարդ, ի՞նչ միավորվել, սպասեք, տեսնենք՝ ով ում գործակալն է, հաճախորդը, ովքեր են դրսի հրահանգով աշխատում, ովքեր՝ ներսի: Մի հատ դաշտը զտվի, նոր միավորվելու մասին խոսենք: Չնայած, հիմիկվա այս դաշտը որ դզվի, հնարավոր է, չորս հոգի մարդ էլ չմնա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   569 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ