...

Գյադաների էլիտան

Գյադաների էլիտան

Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե իշխանությունների դեմ հարձակումները էլիտարների բունտ է, գրել է. «Ոջիլը ճիշտ ա ասում, սա էլիտար բունտ ա։ Քանի օր ա ցույցերի եմ մասնակցում, մի հատ ղզիկ դեմք չտեսա։ Մի հատ փաբի անլվա բոմժ չտեսա։ Ջոկած ժողովուրդ ա փողոցում։ Աստծո կողմից ջոկած։ Կյանքի կողմից ջոկած։ Այո, հենց էլիտան է մասնակցում ցույցերի։ Երկրի էլիտան։ Ազգի էլիտան։ Հայի էլիտան։ Հայաստանն ու Արցախը ամենից վեր դասող էլիտան»։

«ՉԻ». Բա, ժողովուրդ ջան: Այդպես, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, առանց հասկանալու այդ բառի նշանակությունը, ընդդիմությունը որակվեց էլիտար, ընդդիմադիրները՝ էլիտա:
Սրանք էլ անմիջապես օգտվեցին այդ նվերից: Որովհետև վերջին 20 տարում սրանց հանդեպ հանրության վերաբերմունքը հիմնված էր Վանո Սիրադեղյանի դիպուկ արտահայտության վրա. «Գյադաների ժամանակը»: 

Իսկ Նիկոլը գյադաներին էլիտա է բնորոշում: Դո՞ւք եք էլիտան: Դո՞ւք, որ 20 տարի ձեր անձնական շահը վեր եք դասել Հայաստանից ու Արցախից: Դո՞ւք, որ մեր հայրենիքն ու նրա հարստությունները 20 տարի շարունակ վաճառել եք, պարտքի դիմաց հանձնել եք կամ սեփականացրել եք, որ մսխել եք մեր պետականությունը՝ «Մոնումենտում» դղյակներ սարքելու համար: 20 տարի ոչ բանակ եք հզորացրել, ոչ էլ սահմաններն ամրացրել՝ հույսը դնելով աստծո վրա, համարելով, որ աստծո ջոկած եք: Ձեր էլիտան սափրագլուխները չէի՞ն, «սաքուլիկները», մի բարևի համար մարդ սպանողները: Աստծո շնորհը չէ, Նիկոլի շնորհն է, որ այսօր ձեզ էլիտա եք զգում: Ոնց բոշան փաշա չի դառնա, այնպես էլ դուք էլիտա չեք լինի: Կյանքի հետ անհամատեղելի բան է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1236 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ