...

Գըմփ-գըմփ-բո՛ւմ

Գըմփ-գըմփ-բո՛ւմ

Արցախի ԱԳ նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ Armdaily.am-ի հետ հարցազրույցում ասել է. «Նավթամուղը պայթեցնելու կոչերը կարող են սթափեցնող ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա»:

«ՉԻ». Փաստորեն, Ադրբեջանն արդեն 20 տարի է, նավթը լակած, հարբած վիճակում է: Ինչքան ասում են, որ իր նավթամուղները պայթեցվելու են, չի օյաղանում: 

2000-ականներին էլ էին ասում, քառօրյա պատերազմի ժամանակ էլ, 44-օրյա պատերազմի ընթացքում էլ, որ հեսա-հեսա նավթամուղներին հարվածներ են հասցվելու: Ոնց որ թե այդպես էլ չխփեցին: Երևի զգում էին, որ Ադրբեջանը սթափվողը չի:

Դրա համար, երևի պետք է միանգամից Բաքուն պայթեցնելու կոչեր անել. մարդ ես, կարող է, դա ավելի սթափեցնող ազդեցություն ունենա: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ