...

Ռուսն ի՞նչ ասի

Ռուսն ի՞նչ ասի

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը գրել է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածն այժմ ադրբեջանցիների կողմից է վերահսկվում: ՀՀ իշխանությունները պաշտոնապես ճանաչել են այդ հատվածն Ադրբեջանի տարածք և ադրբեջանցի ոստիկանական-մաքսային անցակետերի տեղակայումն էլ այնտեղ իրավաչափ են համարում: Ասում են, որ սա Խորհրդային Ադրբեջանի տարածք է եղել: 

Հանձնելուց հետո այդ հատվածով երթևեկության անվտանգության ապահովումը ռուսներն էին իրենց վրա վերցրել, բայց այժմ, կարծես, անէացել են այնտեղից: Պարսկական մեքենաների համար անհաղթահարելի խոչընդոտներ են հարուցվում ադրբեջանցիների կողմից, իսկ անէացած ռուսներն էլ, բնականաբար, չեն միջամտում: Տեսնես սա ի՞նչ հաշիվ ա, հալլա-հալլա...»:

«ՉԻ». Իսկ ի՞նչ հաշիվ է որ: Ռուսներն ի՞նչ անեն, եթե այս իշխանությունները Գորիս-Որոտան ճանապարհի այդ հատվածը ադրբեջանական են համարում: Ադրբեջանն էլ ասում է, դե եթե իմ տարածքն է, ես էլ այստեղ անցակետ եմ դնում, վճարեք անցեք: Ռուսն ի՞նչ պիտի ասի, եթե տարածքի հետ կապված հիմնական երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, վիճելու բան չունեն, ռուսը ո՞ւմ հետ վիճի: Հո չի՞ գնալու, ադրբեջանցիներին ասի. շատ էլ որ Փաշինյանը սա ձեր տարածքն է համարում, հելեք ստուց, գնացեք:

Նույնն էլ Իրանը. ի՞նչ ասի, ումի՞ց դժգոհի: Ադրբեջանը չի ասում՝ իմ տարածքով թող իրանական բեռնատարները չանցնեն, ասում է՝ անցնելուց թող վճարեն, էս էլ տեսանյութը, որտեղ Հայաստանի իշխանությունները խորհրդային քարտեզը ճոճելով ասում են, որ սա Ադրբեջանինն է: 

Հալլա-հալլա, պարզ ու հասարակ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ