...

Հաչող շունը չի կծում

Հաչող շունը չի կծում

«Նիկոլ, գալու ենք հետևիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց և գիտես ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Մի գուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու և գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիևը։ Դու Դուշանբեում՝ վերելակի մեջ, ստացար քո մահվան համբույրը։ Սպասիր, Նիկոլ, գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած, ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

«ՉԻ». Ժողովրդական խոսքն ասում է՝ հաչող շունը չի կծում:

Թեհլերյանը Թալեաթին կրակելուց առաջ ամեն քայլափոխին չէր հայտարարում դրա մասին: Եթե իսկապես նման մտադրություն ունեիք, ապա ավելի նպատակահարմար կլիներ ձևանալ Փաշինյանի դաշնակից, մտերմություն անել, իսկ հարմար պահին իրականացնել օպերացիան:

Դրա փոխարեն ֆեյսբուքներում անընդհատ գրառումներ եք անում, արդյունքում միայն ավելանում է Փաշինյանի թիկնազորի քանակը:

Իմիջիայլոց, տարածքները կորցնելու պատճառով երկրի ղեկավարին խփելու անհրաժեշտության մասին: Քանի որ Փոստանջյանը ներկայումս Դաշնակցության դաշնակիցն է, ճիշտ կանի հետաքրքրվի՝ ինչո՞ւ դաշնակները չխփեցին Սիմոն Վրացյանին ու մյուսներին: Չէ՞ որ նրանց գործունեության արդյունքում Հայաստանը կորցրեց թե՛ տարածքներ և թե՛ պետականությունը:

Հ.Գ. Հուսով ենք, որ Փոստանջյանը Փաշինյանին պոտենցիալ խփողների ցուցակից հանել է Վահան Բադասյանին: Նա էլ էր խփում, բայց հետո պաշտոն ստացավ և հրաժարվեց ազգանվեր մտադրությունից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1056 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ