...

Ստոպ-կադր. ասեք, նկարենք

Ստոպ-կադր. ասեք, նկարենք

Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մտել է բակեր, փողոցներ: Աչքներովս ընկան «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, որոնք քարոզչություն էին անում Քանաքեռում:

Այդ խմբից մենակ Զարուհի Փոստանջյանն էր բարձրախոսով խոսում: Նախ՝ վարժ է խոսում, երկրորդը՝ լավ ձայն ունի, և երրորդն էլ՝ դա արդեն տեղում հասկացանք, իրեն լավ են վերաբերվում: Բայց միայն իրեն:

Որովհետև մի քանի քաղաքացի կողքից նայում էին, մեկն ասաց. «Էս Զարուհին լավն ա, թե ասա, ինչի՞ ես էն Թևանյանին հետդ վերցրել»: Մի հոգի էլ շենքի պատշգամբից բացականչեց, թե «ես ձեզ նամակ եմ գրել, այդպես էլ չեք պատասխանել»: Չգիտենք՝ ում էր գրել, բաց թողեցինք այդ պահը, բայց նամակին չպատասխանողի փոխարեն պարզաբանումներ տվեց նորից նույն Զարուհի Փոստանջյանը: Մի խոսքով՝ ինքն է այնտեղ «ռուլիտ» անում: 

Հետո դինամիկներով քոքեցին հայկական We will rock you-ն, շարունակեցին ճամփեն, էնքան բարձր էր երաժշտությունը, որ նրանց ուղեկցող ոստիկաններից մեկը քթի տակ ասաց. գժվանք, այ մարդ: Երևի միայն այսօր խեղճը 148-րդ անգամ էր էդ սինգլը լսում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   292 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ