...

Համաձայն էին «դոդ» պիտակավորման հետ

Համաձայն էին «դոդ» պիտակավորման հետ

«Դա իրենց ներքին խնդիրն է: Մենք մեր ղեկավարի ներկայությամբ այդքան ազատ մեզ չէինք պահի».  գնահատականի հեղինակը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է:

«ՉԻ». Ամեն ինչ ճիշտ է, բացի այդքանից: Գևորգ Պետրոսյանը և Բարգավաճի մնացած պատգամավորներն ընդհանրապես որևէ ազատություն չունեն: Նրանց ազատությունը սահմանվում է Գագիկ Ծառուկյանի կամքով և օրվա տրամադրությամբ:

Օրինակ, իշխանությունները որոշել են բամփել Ծառուկյանին, ու քանի որ նա համակերպվել է զոհի կարգավիճակի հետ, նույն վարքագիծը պետք է դրսևորեն նաև Պետրոսյանը և մյուսները: Ոգևորվել է Ծառուկյանը և ցանկանում է հին հաշիվները մաքրել, օրինակ, Աշոտյանի հետ, ուրեմն Բարգավաճի բոլոր պատգամավորները կհերթագրվեն և «կկատոկեն» Աշոտյանի լերկ գլուխը:

Սա նույն է, թե խամաճիկների թատրոնի տիկնիկը բողոքի, որ մեկ այլ թատրոնում դերասանները երբեմն իմպրովիզ են անում: Դատապարտի, որ չի կարելի շեղվել սցենարից:

Օրինակ, ինչ վատ կլիներ, եթե գեթ մեկ բարգավաճական 2015 թվականին բարձրանար և ասեր՝ իմ կուսակցության ղեկավարը դոդ չէ ու մի հատ էլ ապտակեր, ասենք, Կարեն Ավագյանին: 2015 թվականին ձայն չհանելը վկայում է միայն մի բանի մասին. ուրեմն իրենք համաձայն են եղել հանրապետականների հնչեցրած գնահատականների հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1292 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ