...

Ծառուկյանը հրաշք ծրագիր է գրել

Ծառուկյանը հրաշք ծրագիր է գրել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնիսկ նախընտրական ծրագիրն է արդեն պատրաստել, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են առկա վիճակը, այդ վիճակից դուրս գալու ելքերը և անելիքները: Կուսակցության ղեկավարին մոտ կանգնած մեր աղբյուրը սկզբունքորեն հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ ծրագիրն անձամբ Գագիկ Ծառուկյանն է գրել»:

«ՉԻ». Իսկ ոմանք լկտիաբար ծաղրում էին պարոն Ծառուկյանի կանխատեսումները, որ մեզ ահավոր մեծ ճգնաժամ է սպառնում: Տեսա՞ք, որ իրականացան: Այնքան խորը ճգնաժամ է, որ Ծառուկյանը ստիպված է անձամբ գրել ծրագիրը: Իսկ նախկին երջանիկ տարիներին մի երկու կոպեկ տալիս էին կուսակցական ծրագիր գրողներին: Մարդիկ մի քիչ փող էին աշխատում, իսկ Ծառուկյանն էլ ստիպված չէր լինում զբաղվել նման երկրորդական հարցերով:

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ հրաշք ծրագիր է գրել Ծառուկյանը ԲՀԿ-ի համար:

1. Հունիսի 20-ից հետո սով է լինելու, սովից խուսափելու միակ տարբերակը ԲՀԿ-ին ընտրելն է, քանի որ կուսակցությունը մեծ թվով պահածոներ է պահեստավորել:

2. Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար անհրաժեշտ են կանխարգելիչ քայլեր. ամեն օր հանրապետության ողջ տարածքում 20:00-ից մինչև 21:00-ը տեղի կունենա հրավառություն:

3. Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել կրթությանը և գիտությանը: Այդ նպատակով կմեծացվի «Առինջ մոլի» տաղավարների քանակը և հիշյալ ոլորտների մասնագետներին արտոնություն կտրվի դրանք զբաղեցնելու հերթում:

4. Կադաստրի պետական կոմիտեի նախագահ կնշանակվի Միքայել Մելքումյանը: Ոչ մի պետական ազատ տարածք չպետք է մնա առանց վարձակալի:

5. Քանի որ Ծառուկյանին ճանաչում ու հարգում են ամբողջ աշխարհում, ծախս անելու և դիվանագիտական ներկայացուցչություններ պահելու իմաստ չկա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   703 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ