...

Համաշխարհային աներձագների երկիրը

Համաշխարհային աներձագների երկիրը

Վազգեն Մանուկյանի աներձագը՝ Վահան Իշխանյանը, ծավալուն հոդված է գրել Ռոբերտ Այդաբիրյանի, Ժիրայր Լիպարիտյանի, Թալին Փափազյանի և տասնյակ փորձագետների հետ միասին հեղինակած «Սպիտակ թուղթ» աշխատության մասին: 

Մասնավորապես, Վահան Իշխանյանը մեջբերում է արել Լիպարիտյանի աշխատությունից. «Ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական կողմի 1994 թ. հաղթանակը հետզհետե հանգեցրեց անվտանգության և արտաքին քաղաքականության կոշտ ռազմատենչ պատկերացման: 1998 թ.-ից ի վեր հայկական կողմի ռազմավարական մտածողության մեջ իշխել է այդ պատկերացումը»:

Ու այս առթիվ Իշխանյանը գրել է. «Այս ամբողջը,  թեզը, թե իբր պատերազմի ու պարտության պատասխանատուն ոչ թե գործող իշխանությունն է, այլ 1998-ից մինչև 2018 թիվը երկիրը ղեկավարողները, Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի ու Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաձայնության կետն է ու երկու կուսակցությունների քարոզչությունը։

Այլ կերպ ասած՝ պատերազմի ու պարտության պատասխանատուն 94 թվի հաղթանակն է, այդ պատերազմի հաղթանակը կերտողները՝ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, որի օրոք եղան հաղթանակները»:

«ՉԻ». Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Նիկոլ, ՔՊ... էդ որ Վահան Իշխանյանը դրանք սաղ իրար է խառնել ու ներկայացնում է որպես մի ընդհանուր բան, դա դեռ մի կողմ: Բա հո չէ՞ր ասելու, որ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանի գաղափարական ժառանգորդն է, «համաշխարհային ազգի» բարդույթներով տառապող առաջնորդ մը: Կամ հո չէ՞ր ասելու, որ 1996թ. խորհրդարան ներխուժելու և ԱԺ ղեկավարներին ծեծելու համար Նիկոլ Փաշինյանը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ Վազգեն Մանուկյանից է ներողություն խնդրել:

Բայց ուշադրություն դարձրեք, որ 1990-ականների արցախյան պատերազմների կերտողներ Վահան Իշխանյանը համարել է երեք հոգու՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Վազգեն Մանուկյան: Լավ, Տեր-Պետրոսյանի անունը լսելիս հոգեխանգարմունքի մեջ եք ընկնում, սա դեռ կարելի է մարսել: Բա Վազգեն Սարգսյանի կամ Սամվել Բաբայանի անունները ինչի՞ չեք նշում: Չհաշված Զինևչին, Դարիբալթայանցին, Նորատ Տեր-Գրիգորյանցին... շարքը շատ երկար է: Նույնիսկ այս հարցում են մանրապճեղ: 

Այ տենց, երեքով հաղթեցին պատերազմում: Ամենահետաքրքիրն այն է, որ քարոզում են, թե Ռոբերտը, Սերժը և Մանուկյանը հաղթեցին 1994-ին, բայց Լևոնին են մեղադրում, որ 94-ին Բաքուն ու Գյանջան չգրավեց: Այսինքն՝ հաղթանակները իրենցով են արել, էն մնացածի հետ գործ չունեն: 

Հետաքրքիր է, եթե Վահան Իշխանյանը ոչ թե Վազգեն Մանուկյանի, այլ Ջասթին Բիբերի աներձագը լիներ, գրելու էր, որ Բիբե՞րն է հաղթել պատերազմում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3065 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ