...

Հանկարծ գիշերով չայցելեք

Հանկարծ գիշերով չայցելեք

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ՔՊ-ական Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերջին ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամ այցելում եմ Սյունիք և Վայոց Ձոր: Շոշափելի փոփոխությունները ակնառու են ամեն նոր այցի ժամանակ, հնարավոր չէ անցնել 3-4 կմ ու չհանդիպել ճանապարհաշինության, կոմունիկացիաների, լուսավորության, մայթերի ու կամուրջների նորոգման»:

«ՉԻ». Պատգամավորը վաղուց կատարել է իշխանությանը գովերգող գրառումների պլանը. վերջապես նրան Գերմանիայում դեսպան նշանակեք, թող գնա ու տեսնի իրական ճանապարհաշինությունը, կոմունիկացիաների և կամուրջների նորոգումը:

Վերջին ամիսների ընթացքում Սյունիք այցելողներն առաջին հերթին տեսնում են ոչ թե ասֆալտը կարկատելը կամ լուսավորություն ապահովող մի քանի նոր ձողերի տեղադրումը, այլ ադրբեջանական հենակետերի առկայությունը: Հաստատ այդ հենակետերն ավելի մեծ տպավորություն են թողնում, քան Ենգիբարյանի մատնանշած փաստերը:

Եվ վերջապես, Սյունիք այցելողները պատմում են, որ ադրբեջանցիները բացի հենակետերից ու դրոշ կանգնեցնելուց նաև ակտիվորեն ռազմական ու քաղաքացիական նշանակության օբյեկտներ են կառուցում: Գուցե «բեզ պիծի մինուտ դեսպանը» ակտիվ շինարարություն է տեսել, բայց չի հասկացել, թե ով է կառուցողը:

Հ.Գ. Հուսով ենք, որ պարոն Ենգիբարյանը գիշերով չի երթևեկել Սյունիքով: Ասում են՝ շատ վտանգավոր է, կարող է պատահել այնպես, որ մոտիկից տեսնի, թե ինչ են ադրբեջանցիները կառուցում նաև արդեն թիկունքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ